Բաժիններ՝

Ինչ անել, երբ տանը ջարդվել է ջերմաչափը

Lifer.com.ua կայքը գրում է, որ բոլորը գիտեն՝ ջերմաչափը կոտրել չի կարելի։ Կարծես թե այս մասին հիշում ենք դեռ մանուկ հասակից, սակայն մեզ որևէ մեկը չի ասել, թե ինչ անել ջերմաչափը ջարդելու դեպքում։

1. Բոլորին դուրս հանեք այն սենյակից, որտեղ ջարդվել է ջերմաչափը։

2. Սենյակի ջերմաստիճանն իջեցրեք մինչև 16 աստիճան։ Գերադասելի է դրա համար օդորակիչ օգտագործել։ Այդ դեպքում կնվազի սնդիկի գոլորշու՝ թոքեր ներթափանցելու հավանականությունը։

3. Փակեք սենյակի դուռը և պատուհանները։

4. Վերցրեք ռետինե ձեռնոցները, հագեք բժշկական դիմակ և անցեք գործի։

5. Ապակե տարա վերցրեք և դրա մեջ ջուր լցրեք։

6. Ներարկիչ վերցրեք։ Դրա մեջ պետք է հավաքել սնդիկի մնացորդները։ Դա անելուց հետո այն լցրեք ջրով տարայի մեջ։

7. Հատակը մաքրեք թաց թերթով։

8. Հատակը մաքրեք քլորով խառնված ջրով։ Հատակը պետք է մաքրել մոտավորապես 5 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս