Երեխաս էլ ժամանակից շուտ է ծնվել՝ 7 ամսական: Ի ծնե ԴՑՊ-ով հիվանդ է: Չի քայլում, դժվարությամբ է խոսում, 12 տարեկան է: Իմ եւ տղայիս հիվանդությունների պատճառով սկեսուրս եւ ամուսինս ասացին, որ մեզ հիվանդ հարս ու երեխա պետք չէ: Հիմա ամուսնալուծված եմ՝ զագսով եւ դատարանով: Չորս տարի առաջ ենք բաժանվել: 2009 թվականին երկրորդ երեխան ունեցա, բայց ծնվելուց 10 օր հետո մահացավ՝ հիվանդության պատճառով: Սկեսուրս ասաց, որ էլ մեր տուն չգաս՝ ծննդատնից:
«Երևան ջուրը» տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին ժամը 08:00-ից մինչև ապրիլի 22-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի` Արամուս գյուղի ջրամատակարարումը:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամ Ս. Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը (2 մլն դրամ)՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված, այն է՝ անձնական ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքների խախտման պարագայում:
Անօթևանության խնդիրը շարունակում է առաջնային մնալ Գյումրիում: Բնակարան ունենալը շատ գյումրեցիների համար մնում է երազանք:
Ջիմիին իր աշխատանքից չի դժգոհում և փոխելու մտադրություն չունի. զբաղվում է իր սիրած գործով: Ցավում է միայն, որ արդյունքում ընտանիքին տեսնելու ժամանակ շատ քիչ է ունենում: «Երեխայիս գրեթե միշտ քնած եմ տեսնում, լավագույն դեպքում՝ մեկ ժամ»,- ասում է լուսանկարիչը: Նա նշեց, որ կինը կրթությամբ գրաֆիկ դիզայներ է և լուսանկարչության ոլորտում իրեն խորհուրդներով շատ է օգնում: Հիմա չի աշխատում, քանի որ խնամում է փոքրիկին. երեխան շատ չարաճճի է, արդեն եկող տարի գնալու է մանկապարտեզ:
«Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է». քիչ առաջ Ստեփանակերտի դիահերձարանի մոտից armtimes.com-ին հայտնել է անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը:
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014թ-ից հաշվառված է իրենց կենտրոնում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ:
«Դեռ շատ դետալներ կբացվեն, մանրամասն կվերլուծվեն և այդ էմոցիոնալ գնահատականների փոխարեն իրենց տեղը կգտնեն փորձագիտական գնահատականները»:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական համակարգերի տեղադրման և արտաքին երեսպատման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն նաև բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների մատակարարման աշխատանքները:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել անհայտ կորած Արգիշտի Գաբոյանի մարմինը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տուժողի կնոջ նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննարկելու համար քրեական գործն ուղարկվել է դատարան։
Ռուսական ռազմակայանում նախապատրաստական շրջանի ընթացքում շուրջ 5 տոննա հատուկ բազմագործառական քսուքների, յուղերի եւ տեխնիկական հեղուկների օգտագործմամբ կանցկացվեն ռազմական տեխնիկայի սպասարկման 50-ից ավելի գործողություններ: Սպասարկման Է ենթակա ավելի քան հազար միավոր ռազմական տեխնիկա:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին եւ 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր եւ անցկացրել խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ:
Ապրիլի 21-ին, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հաշվի առնելով Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ բարձրացնել նաև Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը»,- ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքը արձագանք կստանա:
Շուրջ հինգ ամիս է՝ սկսվել են «Կռիվ և կյանք» աշխատանքային վերնագրով երկմասանի ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է:
Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն ասաց, որ «Security dream» ընկերության տնօրենի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2014թ. դրությամբ ընկերությունը ստացել է 4.4 մլրդ դրամ շահույթ: «Եթե մենք վերցնենք միայն կարմիր գծերի և «Security dream»-ի մեկ տարվա համախառն եկամուտը, դա կազմելու է այնքան, որքան մեր իշխանությունները փորձում են Ռուսաստանից գումար մուրալ, որպեսզի մեզ զենք տան»,- ասաց նա՝ նշելով, որ այս գումարով կարող ենք սպառազինվել և ունենալ կայուն, հզոր բանակ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն են ժամանում օտարերկրյա պատվիրակություններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Ինչպես գիտենք՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, ուսումնական նռնակ էր նետվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Դեպքից երեք օր անց ձերբակալվեց Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանը:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ բնակիչներ իրենց ավտոմեքենաները բենզինով լիցքավորելու, ավտոմեքենաների պահեստամասեր գնելու, իրենց կամ հարազատների համար դեղորայք ձեռք բերելու համար հաճախ Վրաստան են մեկնում:
2016թ. ապրիլյան պատերազմը «նպաստեց» բազմաթիվ պաշտոնյաների զինվորական համազգեստով սելֆիների ծագմանը ու տարածմանը:
Առաջարկում ենք Երևանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել այս ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ, որը Ձեր իրավասությունն է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 11.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Բացի Հայաստանի եզդիական համայնքից մասնակցել են նաև Գերմանիայից, Ռուսաստանից, Իրաքից, Սիրիայից և այլ երկրներից ժամանած հյուրեր։
Ապրիլի 18-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 5 րոպե առաջ դիմակներով, դանակի սպառնալիքով մտել են Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող դեղատուն և վերցնելով գումար` դիմել են փախուստի:
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան ներկրվող թուրքական բադրիջանների վրա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով գերատեսչությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել զինծառայող Ա. Գրիգորյանի իրավունքների պաշտպանությամբ:
Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն ու կորստի ցավը: Հայ և եզդի ժողովուրդների եղբայրությունն անցել է դարերի փորձություններով և ավելի ամրապնդվել: