Եթե Ադրբեջանի համար Արցախը տարածք է, ապա մեզ համար՝ Հայրենիք
Ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, ապրիլի 25-ի երեկոյան ժամերին և ապրիլի 26-ի գիշերը շրջանների մեծ մասում, ապրիլի 22-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-24-ը, ապրիլի 25-ի գիշերը և ապրիլի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը
Մեր լիմիտն ավարտված է: Ֆինանսների նախարարությունը նախանցած նիստին ներկայացրեց նույն խնդիրը
Ապրիլի 20-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 18-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 9-ին, Երևանի Անդրանիկի փողոցի շրջանաձև խաչմերուկի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Թուրքիայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանում թուրքական բուսական արտադրատեսակների մատակարարման հետ ստեղծված իրավիճակը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն:
«Ըստ էության, մենաշնորհային ներկա ոլորտը դարձնում ենք ավելի բաց, մրցակցային՝ նաև մասնավոր իրավաբանական անձանց մասնակցության հնարավորություն ընձեռելով, քանի որ այդ պահի դրությամբ ստուգաչափման իրավասությամբ օժտված էր միայն չափագրության ազգային ինստիտուտը»:
Վանանդ Անդրեասյանը դիմել է դատարան՝ խնդրելով պարզաբանել արդյոք դատարանի որոշման համաձայն սահմանվել է, որ տեսակցությունները պետք է կատարվեն հոր բնակության հասցեով: Դատարանը մերժել է պարզաբանման տրամադրումը՝ հիմնավորելով դրա անհրաժեշտության բացակայությունը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը դիմել է Արցախ մեկնող կամավորականներին:
«Գետնին թավալվում էի, որ կրակը հանգի». պատմում են ԱԹՍ-ի պայթյունից վիրավոր զինվորները:
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Կարո Ծերունի Համաբարձումյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 5 ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոց՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:
Ապրիլի 20-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու մարդատար ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ջերմաստիճանը Երևանում գիշերը կտատանվի +10…+12, ցերեկը +24…+26 աստիճանի սահմաններում:
Այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:
Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել։ Նրա փոխառության գումարի չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 000 դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 000 դոլար։
Ապրիլի 20-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի կենտրոնական ավտոճանապարհին բախվել են ՎԱԶ-2107 և Վոլկսվագեն մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 21-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Տավուշի մարզի Բերդ քաղաքից դեպի Մովսես գյուղ տանող ճանապարհին մոլորվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այնուհետև ահազանգողի հետ կապն ընդատվել է:
ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը,որից պարզ է դառնում, որ նախարարը նախորդ տարի չի գնել եւ չի էլ օտարել շարժական ու անշարժ գույք: Նա 2015-ի սկզբին ունեցել է 540 մլն 453 հազար դրամ եւ 92 հազար դոլար, որը տարվա վերջին գրեթե չի փոխվել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են: Այս մասին հայտարարում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։
Դեսպանության խորհրդականը հանդիպել է նաև նշված հիմնարկի բուժկետի ղեկավարին՝ ծանոթանալով ՀՀ քաղաքացու ամբուլատոր քարտին: Բժիշկը վստահեցրել է, որ քաղաքացին մշտական բժշկական վերահսկողության տակ է, իսկ որովայնի հետ կապված որոշ գանգատների դեպքում նրան ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն: Ըստ վերջին բժշկական եզրակացության՝ որովայնի հետ կապված հարցի առնչությամբ վիրահատական միջամտության կարիք դեռևս չկա: Քաղաքացին սրտանոթային բնույթի որոշ գանգատներ ունի, որոնք ևս գտնվում են բժշկական անձնակազմի ուշադրության կենտրոնում:
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:
Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Աֆրիկյանն իր ծանոթին ԱՄՆ ուղարկելու պատրվակով՝ նրանից վերցրել է 815.760 դրամին համարժեք՝ 2000 դոլար, որի վերաբերյալ գրել է ստացական, սակայն գումարը ստանալուց հետո չի կատարել խոստումը և այդ կերպ հափշտակել է գումարը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Մարտակերտի զինվորներից մեկը, ում հետ զրուցում էինք, մի օր հետո վիրավորվեց: Լավ տղա է, շատ հումորով, ասում է՝ ոնց որ ջոմանջի խաղը լինի, նայում ես՝ տանիքը կա, մեկ էլ տեսնում ես՝ չկա:
Երեխաս էլ ժամանակից շուտ է ծնվել՝ 7 ամսական: Ի ծնե ԴՑՊ-ով հիվանդ է: Չի քայլում, դժվարությամբ է խոսում, 12 տարեկան է: Իմ եւ տղայիս հիվանդությունների պատճառով սկեսուրս եւ ամուսինս ասացին, որ մեզ հիվանդ հարս ու երեխա պետք չէ: Հիմա ամուսնալուծված եմ՝ զագսով եւ դատարանով: Չորս տարի առաջ ենք բաժանվել: 2009 թվականին երկրորդ երեխան ունեցա, բայց ծնվելուց 10 օր հետո մահացավ՝ հիվանդության պատճառով: Սկեսուրս ասաց, որ էլ մեր տուն չգաս՝ ծննդատնից:
«Երևան ջուրը» տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին ժամը 08:00-ից մինչև ապրիլի 22-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի` Արամուս գյուղի ջրամատակարարումը:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամ Ս. Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: