Արփինե Սարգսյանը նշեց նաև, որ ՀՀ-ում հաշվառվելուց հետո ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի հստակեցման ուժով մեր հայրենակիցները կկարողանան իրականացնել տրանսպորտային միջոցների հաշվառման, առքուվաճառքի պայմանագրի կնքման, վարորդական իրավունքի ձեռքբերման և այլ իրավական գործարքներ։ Սա նշանակում է՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները միայն ՀՀ-ում հաշվառվելուց հետո կարող են հանձնել վարորդական իրավունքի թեստ:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները Նուռնուս համայնքում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք:
Կատարվում է նախաքննություն:
Արցախցի մեր հայրենակից Էլլադա Մարտիրոսյանն արդեն երկրորդ անգամ է տարհանվում իր տնից. Սկզբում՝ Բաքվից, հետո արդեն՝ Ստեփանակերտից: Նա 168.am-ին հայտնեց, որ Արցախում էլ ինքն ու ամուսինը շատ լավ չեն ապրել, բայց անցած 30-ից ավելի տարիներին արդեն հարմարվել էին կյանքի ընթացքին: Ապրուստի միջոցներ կարողանում էին վաստակել: Արցախյան վերջին իրադարձություններից հետո, սակայն, գրեթե ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ: Դատարկաձեռն հասել են Հայաստան ու կանգնել բնակարանի անմարդկային բարձր վարձավճարների խնդրի առջև:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ
Քննությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ Ա․ Հ․-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն․ Ա․-ի անվամբ իրականացրել է կառուցապատման և բնակարանների օտարման գործունեություն` Երևան քաղաքի Ազատության պողոտայի տարբեր հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։
«Կարծում եմ՝ Արցախը հետ ենք բերելու, եթե ոգին արթնանա։ Ես հիմա այստեղ ծանր ոտքերով եմ բարձրանում, որովհետև ինչի համար այս տղաները պայքարեցին՝ հիմա չկա։ Ուզում եմ, որ խաղաղություն ու ոգու բարձրացում լինի»,- եզրափակեց Անուշ Գուլյանը։
Կատարվում է քննություն:
ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվել է. որոշումն ընդունվել է գործադիրի վերջին նիստի ժամանակ։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է արգելել ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Նոյեմբերի 13-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ամանորյա տոներին. օրերս քաղաքապետարանը ոչ մրցակցային՝ մեկ անձ գնման ընթացակարգով «Սինեմարտ» ՍՊԸ-ից գնել է տոնական ձևավորման ծառայություններ՝ 202 միլիոն 406 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ծառայությունների մատուցման սկիզբ է նշվել հոկտեմբերի 15-ը, ավարտը՝ փետրվարի 2-ը:
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստացի վերականգնվել է պետությունից թաքցված 250 մլն դրամի հարկային պարտավորություն։
Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է։ Մասնավորապես, Երևան քաղաքում հայտնաբերվելուց և վարույթն իրականացնող մարմնին նեկայացվելուց հետո, ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, հաշվի առնելով նաև ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, Տ․ Խաչատրյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով։
Վազգեն Հարությունյանը նշեց, որ սահմանափակման համար նշված 2,5 տոննան չի վերաբերում միայն բեռին, այլև դատարկ մեքենայի քաշի և բեռի քաշի հանրագումարին:
Քաղաքապետն, անդրադառնալով Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովելու աշխատանքներին, դժգոհություն հայտնեց՝ նշելով, որ առկա են որակական խնդիրներ՝ սկսած տառատեսակից, վերջացրած անվան տեղադիրքով:
Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեդրակյանը հայտնեց, որ վերականգնվել է նաև մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանում առկա լուսավորության խնդիրը:
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Փրկարարները Ա․ Ղ․-ին (ծնված 1959 թ․) պատգարակել են դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 100 մ)։
Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է աշխատուժի սեպտեմբերյան վիճակագրությունը։
Հանգամանքները պարզվում են։
Երբ ծերը նրանց տեսավ այդպես տրտմած՝ ասաց. «Թեկուզ և ոմանք ծաղրեն մեզ, սակայն ոմանք էլ օգուտ կքաղեն և կասեն. «Երանի սրանց, որովհետև հանուն Աստծո են շրջում և աշխարհիկ ամեն ինչ արհամարհում են»: Որդյակնե՛ր, եթե դուք չգաք էլ, ես գնալու եմ»:
Այս օրերը ես անվանում եմ անպատվության օրեր. Բագրատ Սրբազան