«Ժողովրդավարական» իշխանությունը երեխաների խաղահրապարակը քանդում, նույն տարածքում շենք է կառուցում

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 45 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով թույլ չտալ այգու և խաղահրապարակի տեղում նոր բարձրահարկի կառուցումը։

18-հարկանի բարձրահարկի կառուցումը նախատեսվում է իրականացնել մի քանի բազմաբնակարան շենքերի հենց մեջտեղում՝ խաղահրապարակի փոխարեն։ Բնակիչները վրդովված են ոչ միայն խիտ կառուցապատման պատճառով, այլև նշում են՝ անվտանգության խնդիր էլ կա, արտակարգ դեպքերում, օրինակ, հրշեջ մեքենա չի կարողանալու շենքին մոտենա։

Շենքի կառուցման թույլտվության հարցն ընդգրկված էր այսօր՝ ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի ցանկում։ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ վարչական շրջանի ղեկավարի բացասական եզրակացությունն է ստացվել, հարցն իր առաջարկով կհանվի օրակարգից՝ առանձին քննարկելու համար։

Նիստը մեկնարկեց Երևանի օրհներգով, որից հետո Խաչատրյանն առաջարկեց հանել հարցն օրակարգից, ինչն ընդունվեց։

Մանուկ Սուքիասյանն իր հերթին առաջարկեց չհանել հարցն օրակարգից, այլ այն դարձնել զեկուցվող, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հարցին կանդրադառնան մտքերի փոխանակության մասում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930