Մայիսի 3-ին դանակահարություն է տեղի ունեցել Գյումրիում: Ըստ մեր տեղեկությունների «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երկու քաղաքացի, որոնցից մեկը մահացել է:
Մասրիկին մերձակա վարելահողերը կամ բնակավայրերը, ինչպես հավաստեց Մեծ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանը, չեն տուժել ջրի ելքի ավելացումից: «Վերջին մի քանի օրում Մասրիկ գետը վարարել է, սակայն դուրս չի եկել ափերից, որեւէ վնաս չի պատճառել տնտեսություններին, փրկարարների օգնության կարիք չի զգացվել»,- նշեց Արմեն Ասատրյանը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Սամարայի երկրամասի Սիզրան քաղաքի մոտակայքում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի գնդապետ Անդրեյ Գոշտի և նրա ընտանիքի զանգվածային սպանության մեջ կասկածվողների ձերբակալությունը:
Արցախի բոլոր մարտական հենակետերում ամուր կանգնած են հայ զինվորն ու կամավորականը: Հայկական զինուժը վստահորեն վերահսկում է իրավիճակը:
Հյուսիսային մարզերի եզդիները միանում են հայաստանաբնակ մյուս եզդիների կոչին՝ պատժել Քյարամ Սլոյանին գլխատած գազանին հերոսացնող Ալիևին:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ընթացքում ի հայտ են եկել որոշակի հանգամանքներ, հարուցվել է քրեական գործ: Դատախազի որոշմամբ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:
Դնեպրոպետրովսկում ոստիկանությունը հյուրանոցա-ռեստորանային համալիրում հանդիպման ժամանակ ձերբակալել է հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող 12 անձի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Դոնեցկի մարզի Ազգային ոստիկանության պետ Վյաչեսլավ Ամբրոսկինին:
Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ապրիլի 3-ին ադրբեջանական կողմը Սմերչ զինատեսակով հարվածել է նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի համատեղ փորձին:
Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին Երևանի ավագանու անդամ. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ Է դառնում, որ նա նախորդ տարի 421 մլն դրամ եկամուտ Է ստացել աշխատավարձից և շահաբաժիններից։ Միայն աշխատավարձը կազմել Է 4.3 մլն դրամ, իսկ շահաբաժիններից ստացել Է 313 և 95 մլն դրամ։
Երեկ կեսօրին լուր ստացանք, որ լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում։ Նորադուսցիները՝ 500-700 հոգի, փակել էին միջպետական ավտոճանապարհը ու պահանջում էին չխոչընդոտել իրենց ապրուստին, որը խեցգետնի արտադրությունն ու արտահանումն է։
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Մայիսի 4-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում` Հանքային ջրերի գործարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Խորենացի փող. 30, Տիգրան Մեծի պող. 18 համարների ջրամատակարարումը:
Հայցվորուհու խոսքով՝ ինքը շատ տասնամյակներ օգտագործել է Johnson&Johnson-ի փոշու արտադրանքը, մասնավորապես, Baby Powder-ը եւ Shower to Shower Powder-ը որպես ինտիմ հիգիենայի միջոց: Կնոջ մոտ ախտորոշել են ձվարանների քաղցկեղ, ինչից հետո հեռացրել են նրա արգանդը:
90-ամյա Սիրանույշ Գրիգորյանն «Ասպարեզի» հետ զրույցում ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հարազատների հիշողությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Լուսիկ Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվութան մասին, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:
Գյումրիում 11 հակատանկային ական է հայտնաբերվել: «Ողջ մնալու արվեստ» ակումբը Գյումրիում ռազմական պատրաստվածության դասընթացներ է անցկացնում:
Հակոբն ասում է՝ թող եղբայրը վիրավոր տուն գար, բայց գար. «Չէի ուզե, որ ըսպես բան էղներ: Իրա էդ սիրուն երեսը… Ինքն էլ չէր ուզե, ես էլ չէի ուզե»:
Մայիսի 3-ին, ժամը 12.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ զորամասերից մեկին հարակից տարածքում, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացնում են ականների որոնման աշխատանքներ:
Դահլիճում ներկա էին քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներից մի քանիսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 16 շենքի աղբամանների մոտ ռազմամթերք է թողել:
Տիգրան Աբգարյանը շատ էր հպարտանում գյումրեցի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի հաղթանակներով:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լիանա Արայի Դավթյանն անարդար է հեռացվել համալսարանից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Լիանա Դավթյանի մայրը՝ լրագրող Մարգարիտ Դավթյանը: Նրա խոսքով՝ այս պահին դուստրը գտնվում է Մարսել քաղաքում. կամավոր հիմունքներով գնացել է վերապատրաստման:
Այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե իբր դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել, և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում:
Տեսագրող սարքերն արձանագրել են տրանսպորտում գողության կատարած անձի դեմքը:
Ամբաստանյալը կալանավորված է: Քրեական գործը մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին:
Նաղդալյանը հայտարարեց, որ սուտ են մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որտեղ գրված է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհը հանդիսանում է Հ. Նաղդալյանի սեփականությունը