
13 հաստիք և 1 տրանսպորտային միջոց. Կառավարությունը լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ լուծարվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ընկերությունն առաջարկվում է լուծարել՝ պայմանավորված պետական կառավարման ապարատի օպտիմալացման, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքով։ «Արդյունքում՝ առկա 13 հաստիքային միավորների և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կխնայվի մոտ 35 մլն դրամ»,- ասաց նախարարը։