
«Տնտեսում ենք 9 մլն 200 հազար դրամ». կառավարությունը լուծարեց «Համակարգչային կենտրոնը»

Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց լուծարել «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ որոշումը բխում է կառավարության որդեգրած քաղաքականության սկզբունքներից։ Նախարարի խոսքով՝ որոշման արդյունքում 2017թ. տնտեսում ենք 9 մլն 200 հազար դրամ։