Բաժիններ՝

Գագիկ Խաչատրյանի երկու որդիները գտնվում են առաջնագծում

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ծանոթ է հանրության այն պահանջին, որ հարուստ պաշտոնյաները պետք է վաճառեն իրենց ունեցվածքն ու տան բանակին:

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա կապակցությամբ Հաղթանակի այգի եկած Գ. Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե նա՝ որպես հարուստ պաշտոնյա, նույնպե՞ս վաճառելու է իր ունեցվածքը ու տա բանակին: Ի պատասխան՝ Գ. Խաչատրյանն ասաց.

«Կարծում եմ՝ ցանկացած մեկը Ղարաբաղի հարցում պետք է մեծ օժանդակություն ունենա»:

Հարցին՝ օրինակ, դուք ինչքա՞ն օժանդակություն ունեք, Գ. Խաչատրյանն այսպես պատասխանեց.

«Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետև դա հրապարակման ենթակա չէ»:

Գ. Խաչատրյանը, խոսելով օլիգարխների երեխաների՝ բանակում ծառայելու մասին, նշեց, որ, բոլորը պետք է ծառայեն բանակում ուղղակի, ըստ նրա՝ պատերազմական շրջանում ավելի ցայտուն է երևում սոցիալական բևեռացվածության խնդիրը.

«Միշտ էլ լինում են իրականության մեջ նման համադրություններ, և այս պահին նման թեմաներ քննարկելը գովելի չէ: Ցանկացած մարդ, եթե կարող է, պետք է իր օժանդակությունը ցուցաբերի բանակին»:

Նա նշեց, որ իր երկու որդիները հիմա գտնվում են առաջնագծում, բայց չհստակեցրեց, կոնկրետ ինչ ծրագիր են իրականացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս