Ատամնաբույժ լեյտենանտը պարգևատրվեց հակառակորդի անօդաչու սարք ոչնչացնելու համար. news.am
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 8-ին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով է պարգեւատրվել լեյտենանտ Բաբկեն Մովսիսյանին:
Բաբկեն Մովսիսյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, բայց արդեն 7 տարի ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ բարեխիղճ ծառայության համար տարիներ առաջ լեյտենանտի կոչում է ստացել, իսկ հետո որոշել է հրաժարվել ընտրած մասնագիտությունից եւ անցնել զինվորական ծառայության:
Ապրիլյան դեպքերն անկասկած ապացուցեցին, որ Բաբկենը ճիշտ որոշում է կայացրել:
«Ապրիլի 6-ի երեկոյան դիտարկման ժամանակ հակառակորդի անօդաչու թռչող սարք նկատեցի եւ ոչնչացրեցի»,- պատմեց Բաբկեն Մովսիսյանը:
Նշենք, որ Բաբկեն Մովսիսյանը 26 տարեկան է, Ասկերանի շրջանից: Լեյտենանտն ամուսնացած է, մեկ որդի ունի: