ԱՊՊԱ. Գործակալություններն ավելի քանի 50% շահույթ ունեն

2016թ. ապրիլի 1-ի դրությամբ ավտոպահովագրող գործակալություններին ԱՊՊԱ պայմանագրերի համար վարորդները վճարել են 5 մլրդ 811.7 մլն դրամ: Ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,424:

Մարտ ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 727 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 137 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4,137 3,465, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 6-ով։ Հատուցման միջին չափը 2016թ. մարտ ամսվա դրությամբ կազմել է 200,204 ՀՀ դրամ: 2016 թվականի մարտ ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 49%։

 

Տեսանյութեր

Լրահոս