Մայիսյան գյուղում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է

Մայիսի 8-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենա է շրջվել անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայիսյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում «Վազ 2106 » մակնիշի 45 VT 148 պետհամարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով տեղափոխել են դեպքի վայրից, որի ինքնությունը չի հաջողվել պարզել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031