Մայիսի 18-ին հաղորդվել էր 2000 թ. ծնված Ռոքսանա Կրավչիկի անհետ կորելու մասին:
Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակահերթեր:
Ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայիսի 18-ի երեկոյան մատուռի հանգանակության տուփից գումար են գողացել:
Մայիսի 20-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում այրվում են տնակներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Շատերը սիրում են նվերներն անձամբ փոխանցել, որպեսզի կարողանան զգալ դիմացինի ուրախությունը և էմոցիաները: Հավելվածի հեղինակներն այս մասին ևս մտածել են: Նվերը մատուցողի և ստացողի միջև կա ինտերակտիվ կապ՝ տեսաձայնագրությունների, մեկնաբանությունների բաժիններում:
Հադրութում Հովսեփին բոլորը որպես Հովիկ գիտեն, մանկության տարիներին մայրը Հովսեփին Հովիկ էր ասում, ու այդպես մնաց հանրությանը ճանաչելի՝ Հովիկ։ Մոր հիվանդության պատճառով Լյուբան է մեծացրել Հովիկին. 15 տարեկան էր Հովիկը, երբ մայրը մահացավ։ Իր գրկում մեծացած Հովիկին քույրրը այսպես է ներկայացնում․ «Հովիկը մեր մեծ տոհմի բարեկամության թնջուկն էր, հարազատներին համախմբողը, երբ նա տանն էր, խնջույքներն ու տոնախմբություններն անպակաս էին»։
Հիմա միայն իր թղթերից եմ կարդում, իմանում իր ով լինելը: Շատ բաներ են ասում, որ մենք չենք իմացել, ասում են՝ շատ բաներ դուք դեռ կիմանաք իր մասին, բաներ կան, որ գաղտնիք են, երբեք չենք էլ իմանա, որովհետև հենց այնպես չէ, որ երկրի նախագահը պետք է գար և խոնարհվեր իմ տղայի առջև:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սաշան «Ուտյոսով» երկար կրակ էր վարել հակառակորդի ուղղությամբ… Չէր հասցրել լիցքավորել գնդացիրը… Գիտեինք, որ զոհվել է, բայց ես ու հրամանատարս, միևնույն է, գնում էինք նրան փրկելու: Զինվորը պետք է համոզված լինի, որ իր ետեւից գալու են, որ ինքը մենակ չի մնա…
Ֆորումի շրջանակներում բացվել է ցուցահանդես, որտեղ սիրիահայերի հիմնած ավելի քան 70 ձեռնարկություններ ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Զարդեր և աքսեսուարներ պատրաստող սիրիահայ գործարարը նաև այսպիսի գրությամբ արտադրանքով է ներկայացել ցուցահանդեսին. «Ես հայ եմ, հարցեր կա՞»:
Մայիսի 19-ին, ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:
Մայիսի 19-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի Ճանապարհային ոստիկանության վարչության պահեստներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 19-ին, ժամը՝ 15:00-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել:
«Վարդաշեն» ՔԿՀ-ից 6 դատապարտյալ ներման խնդրագրով ազատվել է պատժի հետագա կրումից եւ պետք է ծառայի ԼՂՀ-ում:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Գ.-ն հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու վերաբերյալ տվյալներ:
«Մենք երկար ենք մտածել՝ պրոֆեսիոնա՞լ ժյուրիի կազմ հավաքել, թե՞ սիրողական, և հաշվի առնելով այն փաստը, որ սա, ի վերջո, ոչ թե մասնագիտական ֆունկցիաներ կրող փառատոն է, այլ տոլմայի հանրահռչակման նպատակ հետապնդող տոն, որոշեցինք ժյուրիի կազմում ընդգրկել սիրված և ճանաչված արվեստագետների: Այս տարի տոլմայի տոնին կմասնակցի թվով 30 տաղավար, թիմ է ներկայացնելու նաև մեր Բանակը: Ինչպես անցյալ տարիներին, այս տարի ևս կխաղարկվի «Ամենաերկար տոլմա» ներկայացումը: Փորձը ցույց է տվել, որ ամեն տարի այս տոնին ներկայացվում է մոտավորապես 70-75 տեսակի տոլմա»:
Ինչ-որ մի պահի, երբ մեքենան իջնում է լեռնալանջի ասֆալտով, կամ կիրճի գլխով անցնող ոլորանին, անսպասելի, անակնկալ, առանց զգուշացնելու՝ Ղարաբաղը ներխուժում է քո տարածք: Այդ պահը միայն պատահականորեն կարող է համընկնել «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի հայտնվելուն: Այն կապ չունի նաև գծված ու չգծված, ճանաչված ու անճանաչում սահմանների հետ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող «զինված հանցախմբի» գործով կալանավորված Խաչիկ Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում այսօր հետազոտվում էին իրեղեն ապացույցները:
Այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
ՀՀ կառավարությունը թույլատրեց Իրանի Իսլամական Հանրապետությանը օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով Հայաստանում ձեռք բերել հողամաս:
«Ճշտված տվյալներով` Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող Egypt Air ընկերության MS 804 ինքնաթիռի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան»,- հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը, որն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում:
Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:
Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատեսակների այգիներում բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:
Այսպիսով, փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ տրամադրվել է պատկան մարմիններին։