Բաժիններ՝

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տնակներ են այրվել

Մայիսի 20-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում այրվում են տնակներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Ա. Մ.-ին պատկանող երկու վագոն-տնակ (տնակները (6×3 մ) շահագործվել են որպես արագ սննդի կետ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.04-ին, մարվել՝ 03.58-ին:

Մասամբ այրվել է առաջին վագոն-տնակը՝ գույքով (18 քմ) և երկրորդ վագոն-տնակի պատը (0.5 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս