ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց, թե ԱԺ աշխատակազմի ո՞ր աշխատողներն են այլևս հանրային տրանսպորտով գալիս աշխատանքի
Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մայիսի 24-ին, ժամը 09.30-ից մինչև ժամը 09.51-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 400 կրակոց:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 2000 թ. ծնված Ա. Գ.-ն և նրա տատիկը` 1958 թ. ծնված Գոհար Գ.-ն, բաժին են ներկայացրել կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող 16 մմ տրամաչափի հրացան և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտ:
Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երևան քաղաքում, իսկ 67-ը՝ մարզերում:
Շաբաթ-կիրակի օրերին Ղարաբաղում ՀՀԿ-ի նախաձեռնած ֆորումին մասնակցած ու դիրքեր այցելած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու հասարակական գործիչներն անձամբ են տեսել, որ սահմանային դիրքերում տեղադրվել են մշտադիտարկման սարքեր, որոնց միջոցով մեր դիրքապահները կարողանում են ամեն պահի նկատել հակառակորդի շարժը։
Դեռևս այս տարվա ապրիլի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մի շարք անձինք էին ձերբակալվել
Ապրիլյան իրադարձություններից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանը հրաժեշտ է տվել պաշտոնին։ «Ժամանակի» տեղեկություններով՝ գնդապետ Ամիրխանյանը լարված հարաբերությունների մեջ է Գլխավոր շտաբի պետք Յուրի խաչատուրովի հետ։
Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:
Պանամական փաստաթղթերի գաղտնազերծումից հետո թիրախավորվեց ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նոր շենքի կառուցման եւ հարդարման վրա միլիարդավոր դրամներ ծախսվեցին: Անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ շենքի բացումը:
Ի՞նչ է նշանակում աստվածային շնորհ: Պատասխանում է Գևորգ սարկավագ Ղուշչյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թմայիսի 24-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երեկ գիշերը ձերբակալվել են տրանստպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Սույն ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել:
Ավստրալիայի ափերի մոտ Ջերալդթոնից Բրում երկշաբաթյա ծովային փամփորդություն կատարող զբոսաշրջիկներն արտասովոր տեսարանի ականատեսներ են դարձել Դերք Հարթոգ կղզու մոտ՝ Շնաձկան ծովախորշում:
Քրիստոս հստակ կերպով բացահայտեց փրկության պայմանն` ասելով. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ 3.5): Ս. Մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում խորհրդանշում է Ս. Հոգու էջքը մկրտվողի վրա:
Ես կարծում եմ այս ընտանիքների համար կարևոր է, որպեսզի հասարակությունը հասկանա իրենց կարիքներն ու ցավը: Մենք աշխատում ենք տեղական իշխանությունների հետ հիշատակի վայրեր ստեղծելու ուղղությամբ, ուր մարդիկ կարող են հարգել անհայտ կորած իրենց հարազատի հիշատակը: Նման նախագիծ կա, հուսանք առաջիկայում կկարողանանք տեղեկացնել դրա մասին:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին արժանացած Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովում, որին մասնակցուm են քաղաքական և մարդասիրական ոլորտների 5000 ներկայացուցիչ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Կազաչի պոստ` 237 հասցե, բնակարան 4: Հանրակացարանային շենքի այս հասցեում ` սոցիալական ծանր պայմաններում է բնակվում Միրաքյանների բազմանդամ ընտանիքը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Վերջին օրերին շարունակաբար դիտվող տեղումների և օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի սնկային հիվանդությունների զարգացման ու տարածման համար:
Մայիսի 23-ին, ժամը 20.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի կամրջից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
59-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Սոցիալապես անապահով պայմաններում հայտնված ընտանիքի մայրը` 32-ամյա Ժաննան, օգնություն էր ակնկալում տեղի կառույցներից` հիմնականում Գյումրու քաղաքապետարանից ու Շիրակի մարզպետարանից, ընտանիքի միակ եկամուտը ընտանեկան նպաստն էր, այն ամեն ամիս կազմում է 34 հազար դրամ, իսկ ընտանիքի հայրը մինչ Արցախ մեկնելը գործազուրկ էր:
Գրանցված ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվածք ստացած 7 հոգի տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Հիվանդները տեղափոխվել են «Շտապ օգնություն» ծառայության միջոցով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դատավորներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի ՆՀ-270-Ա հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին։
Ռ.Կիրակոսյանն ու Կ.Ներսիսյանը հայտնել են Ուզլովայա քաղաքի շրջանային դատարանում նշյալ գործով դատավարության մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ քննչական մարմինը ներկայումս որպես տեղի ունեցած վթարի գլխավոր վարկած դիտարկում է երթևեկության թույլատրելի արագության գերազանցումը:
Երևանի բնակչուհի Կ.Ադամյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ իր նույնականացման քարտով, որը կորցրել է 2014 թվականին, ինչ-որ մեկը 2015 թվականի հոկտեմբերին Երևանում գործող տարբեր խանութներից ապառիկ կարգով կատարել է գնումներ. ձեռք է բերել տեխնիկա (հեռուստացույց, համակարգիչ, հեռախոսներ)՝ իրեն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: