Պատմության ընթացքում մեր տարածաշրջանում հաճախակի առկա է եղել լարվածության և քաղաքական բարդ իրավիճակ: Սակայն անկախությունը, նոր դարաշրջան է բացել մեր ժողովրդի համար:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` դանակով շտապ օգնության ավտոմեքենայի, ապա նաեւ` ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու դեպքի առթիվ:
Ի՞նչ է լինելու կառավարության նախաձեռնած օպտիմալացման շրջանակներում կրճատված 800 ավտոմեքենաների հետ: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Էդ արժեթղթերը, որ բաց էինք թողնում, դրանց անունը Քարդաշյան էր, չէ՞»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հետաքրքրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Մայիսի 23-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում՝ «Ժանմարկետ» խանութում, ծուխ է նկատվում:
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել:
Մայիսի 23-ին, ժամը 07.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող հացի փռում:
Մայիսի 23-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 22-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին` Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ Երկրապահ կամավորականների միության տարածած հաղորդագրության՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեն Արցախի բնակիչները, հրամանատարները, մտավորականները:
Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրն այս անգամ դերասանուհի Իրինա Հարությունյանն է:
Մայիսի 22-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Մայիսի 22-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 26 տան բակում այրվում է գազի հաշվիչ:
Մայիսի 23-27-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 22-ին, ժամը 09.07-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Կնոջը տարել է կիսակառույց շինություն, որտեղ նրա հետ բնական սեռական հարաբերության ցանկություն ունենալով՝ վերջինիս ցուցաբերած դիմադրությունը հաղթահարելու համար ֆիզիկական բռնություն գործադրելով և սպանության սպառնալիք տալով, այն է` ծեծի ենթարկելով և իր մոտ եղած դանակով սպառնալով, որ կսպանի նրան, հագից հանել է հագուստները և նրա կամքին հակառակ՝ բնական սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Մայիսի 21-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի կրկեսի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետով և քննարկելով դատապարտյալների ներման խնդրագրերը, 2016 թվականի մայիս ամսին ներում է շնորհել 9 դատապարտյալի և մերժել է 16 դատապարտյալի ներման խնդրագիր:
Երևանում ամեն քայլափոխի տեղադրված ու անընդհատ ավելացող տեսախցիկներին հետևում են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցները, հիմնականում` անփորձ պատանիներ ու աղջիկներ: Նրանց առջև, կարծես, խնդիր է դրված՝ ամեն գնով լցնել բյուջեն: Եվ էական չէ, թե ինչ, ում, ինչպես, ինչի համար կտուգանեն: Կարևորը գումար բերելն է:
Մայիսի 21-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Անտառաշեն գյուղում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 21-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 21-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի բետոնե ծածկը փլուզվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սոցիալական ցանցերի միջոցով կատարվող հանցագործությունների քանակը գնալով շատանում է, այս տիրույթում ավելի հաճախակի հանդիպող հանցագործության տեսակը շորթումն է, որը կատարվում է, մասնավորապես, շանտաժի միջոցով:
Մայիսի 11-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի Արտաշավան համայնքի տարածքում գտնվող արագաչափ սարքը հրազենով կրակելու միջոցով հետին կողմից վնասելու մասին:
Մայիսի 19-ից 21-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
Նա նաև գյուղացիներին խոստացավ քննարկել նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանով ավտոմայրուղին:
«Ծնողներս երեկ գնացել են Ոստիկանություն: Եղբորս ու մայրիկիս ասել են՝ տարածքն ազատեք»:
ԵԿՄ-ն տեսանյութ է տարածել, որում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարծիք է հայտնում Երկրապահ կամավորականների միության մասին:
Գառնի համայնքի բնակիչներն այսօր կրկին՝ արդեն վեցերորդ անգամ փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։