Առեղծվածային ինքնասպանություն Երևանում. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Այդ օրը, ժամը 22:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ գանգուղեղային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:10-ի սահմաններում Վերֆելի փողոցի թիվ 18 տանը իր մոտ եղած «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակով ինքնասպանություն է գործել 39-ամյա Ռաֆիկ Սահակյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Սահակյանի կինը և երեխաները բնակվում են Միացյալ Նահանգներում, իսկ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ նա հողին է հանձնել մոր աճյունը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: