Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 2-6-ը` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 2-6-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.80C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.40C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.60C