Բաժիններ՝

Սպանություն Երևանում. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հույսի Ավան 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի բնակիչ, 16-ամյա Հայկ Ասիրյանն է, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահանում է:

Պարզվել է նաև, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն թաղամասի նույն փողոցի բնակիչներ, 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը և 26-ամյա Ռոբերտ Սահակյանը: Եվ մահացածը, և վիրավորները մարմնի տարբեր մասերում ունեցել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Հ. Ասիրյանը վիրավոր Ա. Ասիրյանի եղբայրն է:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031