«Երկիրը էս օրվան հասցնողները մի օր իրենց խստագույն պատիժը կրելու են». Արտյոմ Հակոբյան
Հաղորդավար, շոումեն Արտյոմ Հակոբյանն այսօր իր հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքում.
«Երեկ որոշեցի վրդովմունքս արտահայտել, պատմություն դառավ: Լրատվականները միանգամից տարածեցին, հասավ մինչև թշնամի, նրանք էլ օգտվեցին առիթից թարգմանեցին ու տեղադրեցին իրենց կայքերում: Դե մերոնք էլ հո անմասն չէի՞ն մնա, բռնեցին ու սկսեցին էդ ոչխարների կայքերի հղումները տեղադրել, թե բա տեսեք Արտյոմի գրածը հասավ Ադրբեջան, ու երջանիկ են, գտել են, է՜, տեսեք Արտյոմը դավաճան ա:
Երկար-բարակ չեմ խոսա: Ոչ մեկին չեմ մեղադրի, երևի ինքս եմ մեղավոր, որ մտածեցի կարելիա հոգեվիճակովս ՄԱՐԴԿԱՆՑ հետ կիսվել: Բայց հասկացա, որ բոլորը չարացած են, կապ չունի՝ ինչ ես գրել, միևնույն ա՝ մեղադրելու են ու փորձեն քո մեջ էլ մի քիչ թշնամի ման գան: Հա, մեկ էլ պարզեցի, որ ես «գլամուռնի» կյանքով ապրած եմ, ու ինձ շատերը չեն սիրում: Դա, ճիշտն ասած, բացահայտում էր:
Հ.Գ. Ամեն դեպքում մնում եմ այն կարծիքին, որ էս ժողովրդին էս վիճակին հասցնողները, իրենց ցինիզմով և անգրագիտությամբ երկիրը էս օրվան հասցնողները մի օր իրենց խստագույն պատիժը կրելու են:
Աստված բոլորիդ պահապան լինի»:
Հիշեցնենք, որ երեկ Ա. Հակոբյանը գրել էր, որ այլևս «ոչ մի րոպե ավել չի ցանկանում մնալ Հայաստանում»: