Արամ Առաջինի գլխավոր ուղերձն է՝ հիմա, հանգիստ կերպով, մի կողմ դնենք զգացմունքային կողմն ու վերլուծենք կատարվածը։ Խնդրին նայենք ինքնաքննադատաբար։ Նրա խոսքով՝ սա արթնության կոչ էր:
Քիչ առաջ 168.am-ի խմբագրությանը փոխանցեցին Համլետինա Տոնականյանի փոխանցման անդորրագիրը՝ համաձայն որի՝ տեղի է ունեցել վրիպակ. Համլետինա Տոնականյանը ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին փոխանցել է 10.000 դրամ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով լրագրողներին, հայտարարել է, որ տարբեր ապատեղեկատվություններ են հայտնվում դաշտում անհայտ կորած զինվորների մասին: «Նման բան չկա, որոշ զինվորներ չեն կարողանում և չպետք է նաև կարողանան տուն կապնվել այս օրերին բջջային հեռախոսներով»,- գրել է նա:
Ապրիլի 3-ից անհետ կորած Արգիշտի Գաբոյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է: Արգիշտին Թալիշի վաշտի հրամանատարն էր, կոչումով` ավագ լեյտենանտ:
«Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին, և դրա համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու: Այդ կապակցությամբ ուզում եմ կոչ անել Մարտակերտի մեր բոլոր հայրենակիցներին անցնել իրենց բնականոն կյանքին: Հավատացնում եմ, որ սահմաններն ամուր են, և մեր բանակի հասցրած հարվածից թշնամին դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:
«Շատ լավ, շատ հավեսին երիտասարդ, շատ ընտիր երիտասարդ էր, հայրենիքի զինվոր: Առհասարակ իրենց ընտանիքը շատ լավ ընտանիք է՝ աշխատող, արարող, ստեղծող: Կարենս էլ շատ լավ երեխա է, շատ խելացի»:
Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր (Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով), հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում (մանթրաշ եք), բայց չեմ կարծում, որ ձեզ խանգարում են, ձեր ձեռքը բռնում են ու չեն թողնում, որ դուք մասնակցեք Արցախի կառավարության նախաձեռնությանը: Արցախի կառավարության կոչին Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել է դեռ 30 մարդ: Ձեզ չեն հասկանա հայրենիքում, Ռուսաստանում ապրող արցախցիներ՝ ձեզ չեն հասկանում Արցախում:
Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայացնում ենք ԼՂՀ զոհերի ցուցակը, որոնց հուղարկավորության մասին առանձին չենք հայտնել: Այս անունները ընդհանուր ցուցակներում ներառված են»:
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:
ՀՔԱՎ-ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը երեկ տեղեկացրեց, որ իրենց մոտ առկա են Եղնիկների զորամասում ու Ջրականում (Ջաբրայիլ) ծառայող ևս 10 զինվորների տվյալներ, որոնց մասին 10 օր տեղեկություններ չկան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թապրիլի 13-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 10.00-ն կդադարեցվի.
ԼՂՀ կառավարության տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ապրիլի 4-ից մինչև ապրիլի 9-ը ստացած նյութական աջակցության հաշվետվությունը:
Այս տեսանյութում շատ պարզ երևում է, թե սահմանի այն կողմում ինչ է անում հակառակորդը: Եվ, բնականաբար, նրանց համար էլ տեսանելի է հայկական կողմում տեղի ունեցող յուրաքանչյուր շարժ: ԵԿՄ անդամներից մեկը պատմում է, որ լսելի է նաև խոսակցությունները, որից պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմում կան օտարազգիներ: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմում աշխատանքներ իրականացնողներից մեկը խոսել է մաքուր ուկրաիներեն:
18 զինծառայողների մեջ, նրա խոսքով, երկուսը գլխատված են, որոնց գլուխները դեռ վերադարձված չէ: «Գլխատված զինծառայողներից մեկը Երևանից է, մյուսը՝ Արցախից: Մեր տղաներին նախապես խոշտանգել են, հետո գլխատել»,- ասաց Արամյանը:
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է` հայտարարված է բաց դռների օր:
Ստեփանակերտում հոգեւորականները բաժանվել են Մարտակերտ-Մարտունի ուղղությամբ, ապա հանդիպել զորամասերի հրամատարական կազմի, զինվորների հետ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 14-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից կառույցների ջրամատակարարումը:
Ելնելով լարված աշխատանքային իրավիճակից ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ:
Հակառակորդի թվով երկու ուղղաթիռները խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանը, Գևորգ Մանուկյանը և հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանն այսօր պարգևատրվեցին մեքենաներով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ բնակելի զանգվածի 1-ից-20 և 35-ից-46 համարների ջրամատակարարումը:
«Յուրաքանչյուր անգամ, երբ Ադամի հետ զրուցում էինք ու հիշում, որ պիտի գնա ծառայության, ինքը շատ մեծ հպարտությամբ ասում էր՝ ընկեր Սարգսյան, Դուք հանգիստ պիտի լինեք, ես այնտեղ եմ լինելու: Ու իմ վերջին խոսքերն էին, որ կարոտով կսպասեմ իրեն… Կարոտով սպասում ենք: Նրա հիշատակը միշտ վառ է մեզ համար, միշտ,- ասում է նա ու շարունակում,- Ցավում եմ խորը կսկիծով: Չեմ ուզում ասել, որ իր կյանքն ավարտվեց: Նա կենդանի կլինի բոլորիս համար: Հայի դասական նկարագիր: Եվ թող բոլոր երիտասարդները լինեն ինչպիսին որ կա, ինչպիսին Ադամն էր»:
Ամենագնացներ, զինվորական բեռնատարներ, հատուկ Պաշտպանության բանակի համար ձեռք բերված շտապբուժօգնության Ուազներ ու նորագույն սարքավորումներ: Ճանապարհին են նաև Կամազ և Ուրալ մակնիշի բեռնատարները: Ընդհանուր առմամբ, 20 փոխադրամիջոց կհասնի Արցախ: Նախաձեռնությունն ու աջակցությունը ռուսաստանաբնակ շահումյանցիներինն է:
Air France ավիաընկերության միասեռական բորտ-ուղեկցորդները հրաժարվում են իրականացնել թռիչքներ Իրան, որտեղ երկու տղամարդկանց կապը պատժվում է մահապատժով, հայտնում է The Local-ը:
42-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած:
19-ամյա Գրիգոր Հարությունյանն այն շարքային զիծառայողներից է, ում դին հայտնաբերվել և ինքնությունը պարզվել է Ադրբեջանի հետ դիակների փոխանակման գործընթացում: Այսօր Երևանի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Գրիգորի հոգեհանգիստը, որին ներկա էին նրա հարազատները, բարեկամները, ընկերները, ուսուցիչները…
Կրկին լուրեր են պտտվում, որ ոմանք շարունակում են պղտորել ջրերը՝ զոհերի ցանկի մասով «ղարաբաղցի-հայաստանցի» շահարկելով: Հիմա ավելի խիստ կասեմ. Ով նույնիսկ մտքով անցկացնում է, որ քառօրյա պատերազմի ժամանակ «միայն հայաստանցիներն են զոհվել», ապա առնվազն տականքություն է անում ողջ հայության և հատկապես մեր զոհված հերոսների առջև:
Տղերքն են, որ հերթագրվել են և պատրաստվում են կամավոր մեկնել Արցախ՝ առաջին գիծ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ողջ անձնակազմը խորապես սգում է վերջին օրերին Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում զոհված քաջորդիների կորուստը: «Մենք խոնարհվում ենք նրանց և նրանց ընտանիքների առջև»,-ասված է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան փողոցի, Զաքյան փող. 1-ից-5, Կողբացի փող. 1-ից-4, Խորենացի փող. 7-ից-11, Փարպեցի փող. 1-ից-12, Մաշտոցի պող. 27, 27/1, Թումանյան փող. 35/2, Պուշկինի փող. 37-ից-51 կենտ և 50-ից-72 զույգ համարների ջրամատակարարումը: