Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
Ապրիլի 14-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Արցախ ժամանած Գարեգին Բ Հայրապետին և Արամ Ա Կաթողիկոսին օդանավակայանում դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, թեմի հոգևորականներ և բանակի հոգևոր սպասավորներ։
Ալեքսան Առաքելյանի դին հայրը՝ Գևորգ Առաքելյանը, դժվարությամբ է ճանաչել, քանի որ այն անճանաչելիորեն խոշտանգված է եղել. որդուն Գևորգը ճանաչել է ձեռքի վրայի սպիից, որն ունեցել է: Ալեքսան Առաքելյանի հետ զոհված մյուս չորս տղաներին հակառակորդը մասնատված է փոխանցել հայկական կողմին:
Ապրիլի 9-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն են դիմել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ բազմաթիվ կազմակերպություններ, ՀՀ տարբեր համայնքների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ:
Հայկական կողմը վարկը պետք է օգտագործի 2015-2017 թթ.: Վարկի մարումը սկսվելու է 2018թ. փետրվարի 15-ից և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության և մահաբեր հարվածների համար, ունեն չափազանց հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց և մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: Անօդաչու սարքերի մեծ մասը հագեցած է ինֆրակարմիր գիշերային տեսախցիկով կամ այսպես կոչված ինֆրակարմիր համակարգով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, երեկ այցելել է Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ, որից հետո ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով:
ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ ապրիլի 13-ին Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել է Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով:
Գառնեցիները փակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը:
Ապրիլի 13-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Զոհրաբ Սհոյան փողոցի թիվ 11 տան պատը փլուզվել է, առկա է երկրորդ պատի փլուզման վտանգ:
Ադրբեջանի միայն ռազմական տեխնիկայի կորուստը 4 օրում կազմել է շուրջ 160 մլն դոլար»։ Եթե սրան գումարվում են ծախսված հրթիռների, արկերի, բնակիչների տեղափոխման, ռազմական գործողությունների նյութական ապահովման եւ այլ հարակից ծախսերը, ըստ պարոն Խուրշուդյանի, կավելանա եւս 10-15 մլն դոլար։ Իսկ Արցախի զինտեխնիկայի կորուստը գնահատվում է մոտ 14 մլն դոլար։
Երեկ Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ Ջեբրայիլում նահատակված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոգեհանգիստը: Գյումրեցի Ալեքսան Առաքելյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո տեղափոխվել է ծառայության Լեռնային Ղարաբաղ, ապա ընտանիքին է տեղափոխել այնտեղ: Ասում են՝ նա Ղարաբաղն այնքան շատ է սիրել, որ չի ցանկացել այնտեղից վերադառնալ:
«Քիչ առաջ ինձ բանավոր կերպով այդ տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Այժմ ճշտվում է այդ տեղեկատվությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը:
«Զինվորն ասում է՝ հակառակորդը զինամթերքի պակաս չուներ, անընդհատ կրակում էր, անընդհատ նռնակ նետում, ականանետում, ու երկար ժամանակ այդ ամենը չէր վերջանում, իսկ մեր զինվորների մոտ զինամթերքը սահմանափակ էր, աշխատում էին հնարավորինս քիչ կրակել, բայց դիպուկ ու արժանի հակահարված տալ։ Բայց եկավ մի պահ, որ մերոնց փամփուշտները վերջացան։ Համբարձումի զինվոր ընկերները զոհվել էին, վիրավորներ էլ կային. «7 հոգով էինք մնացել դիրքում, մեկ էլ լույսը բացվեց, տեսա՝ 3-ով էինք կռվում, մեր մի քանի ընկերների մասին էլ տեղեկություն չիմացանք՝ զոհվե՞լ են, չգիտեմ, նրանք անշարժ պառկած էին»։
Արցախում զոհված զինծառայող Արման Անդրեասյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքից էր: Հայրենի գյուղում այսօր՝ ժամը 13:00-ին կհուղարկավորեն 1996թ. ծնված զինծառայողին: Արման Անդրեասյանը կոչումով սերժանտ էր, բանակ էր զորակոչվել 2014թ.:
Ապրիլի 13-ին, ժամը 09.09-ին տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 13-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Զորավար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը «ԵԿՄ 20-ամյակ» հոբելյանական հուշամեդալով պարգևատրեց Զարզանդ Նիկողոսյանի
Համոզված եմ, որ մարտական գործողությունների ժամանակ այդքան կորուստ չէինք տա, բայց հակառակորդն օգտագործեց անօդաչու թռչող սարքեր, ինչը նորություն էր հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում:
Արամ Առաջինի գլխավոր ուղերձն է՝ հիմա, հանգիստ կերպով, մի կողմ դնենք զգացմունքային կողմն ու վերլուծենք կատարվածը։ Խնդրին նայենք ինքնաքննադատաբար։ Նրա խոսքով՝ սա արթնության կոչ էր:
Քիչ առաջ 168.am-ի խմբագրությանը փոխանցեցին Համլետինա Տոնականյանի փոխանցման անդորրագիրը՝ համաձայն որի՝ տեղի է ունեցել վրիպակ. Համլետինա Տոնականյանը ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին փոխանցել է 10.000 դրամ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով լրագրողներին, հայտարարել է, որ տարբեր ապատեղեկատվություններ են հայտնվում դաշտում անհայտ կորած զինվորների մասին: «Նման բան չկա, որոշ զինվորներ չեն կարողանում և չպետք է նաև կարողանան տուն կապնվել այս օրերին բջջային հեռախոսներով»,- գրել է նա:
Ապրիլի 3-ից անհետ կորած Արգիշտի Գաբոյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է: Արգիշտին Թալիշի վաշտի հրամանատարն էր, կոչումով` ավագ լեյտենանտ:
«Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին, և դրա համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու: Այդ կապակցությամբ ուզում եմ կոչ անել Մարտակերտի մեր բոլոր հայրենակիցներին անցնել իրենց բնականոն կյանքին: Հավատացնում եմ, որ սահմաններն ամուր են, և մեր բանակի հասցրած հարվածից թշնամին դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:
«Շատ լավ, շատ հավեսին երիտասարդ, շատ ընտիր երիտասարդ էր, հայրենիքի զինվոր: Առհասարակ իրենց ընտանիքը շատ լավ ընտանիք է՝ աշխատող, արարող, ստեղծող: Կարենս էլ շատ լավ երեխա է, շատ խելացի»:
Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր (Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով), հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում (մանթրաշ եք), բայց չեմ կարծում, որ ձեզ խանգարում են, ձեր ձեռքը բռնում են ու չեն թողնում, որ դուք մասնակցեք Արցախի կառավարության նախաձեռնությանը: Արցախի կառավարության կոչին Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել է դեռ 30 մարդ: Ձեզ չեն հասկանա հայրենիքում, Ռուսաստանում ապրող արցախցիներ՝ ձեզ չեն հասկանում Արցախում:
Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայացնում ենք ԼՂՀ զոհերի ցուցակը, որոնց հուղարկավորության մասին առանձին չենք հայտնել: Այս անունները ընդհանուր ցուցակներում ներառված են»:
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:
ՀՔԱՎ-ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը երեկ տեղեկացրեց, որ իրենց մոտ առկա են Եղնիկների զորամասում ու Ջրականում (Ջաբրայիլ) ծառայող ևս 10 զինվորների տվյալներ, որոնց մասին 10 օր տեղեկություններ չկան: