Ալբերտ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Սասնա Ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։
Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից:
Ռուսական Առաջին ալիքը ռեպորտաժ է պատրաստել` ներկայացնելով Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններն ու նախօրեին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած ընդհարումները:
Հուլիսի 31-ին, ժամը 05.39-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 30-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1960 թ. ծնված Լ. Վ.-ը առավոտյան գառների հոտը տարել է գյուղին հարակից դաշտ և չի վերադարձել:
Գուցե զոհ է պետք. Րաֆֆի Հովհաննիսյան:
«Տեղեկություններ ենք ստացել, որ ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիններ են բերվել։ Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա այս քայլով փորձ է արվում տարածքները հանձնելուց առաջ իրար հակադրել Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը։ Եթե այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ հերքում ենք պահանջում պատկան մարմիններից։
Պլանային աշխատանքներով պայմանավորված ս. թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Սևանի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Շահամիրյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիամու փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փող. 1-14, Արշակունյաց պող. 40-67, Մանթաշյան փող. 28-70 զույգ և 53-91 կենտ, Չեխովի փող. 1-ից 13, Արցախի պող. 32, 34 համարների ջրամատակարարումը:
Րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն իր վրա բենզին էր լցրել և փորձում էր ինքնահրկիզվել: Մյուս ցուցարարներին հաջողվեց հանգցնել կրակը, սակայն ակնհայտ էր, որ արդեն խորը այրվածքներ կային տղամարդու մարմնի վրա:
Քննիչը որոշում է կայացրել Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։ «Քննիչի կողմից կայացվել է Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում։
Այս պահին երթի մասնակիցների մի մասը գտնվում է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Ոստիկանները պատ են կազմել, տեղադրվել են նաև փշալարեր: Մասնակիցների մի մասն առաջարկում է նստել Բաղրամյան պողոտայում, մյուս մասը՝ գնալ ետ Ազատության հրապարակ:
Հայաստանում 2016թ. առաջին կիսամյակում շինարարության ծավալը գումարային արտահայտմամբ կազմել է 125 միլիարդ 088.3 միլիոն դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կիսամյակային ամփոփ տվյալների՝ այս ցուցանիշը 7.8 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 30-ին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին:
Երթը մեկնարկեց՝ Մաշտոցի պողոտա-Հանրապետության հրապարակ-Ազատության հրապարակ (ուղիղ):
«Այստեղ եկել ենք նույն պահանջներով, նույն տեսլականով, ինչ հուլիսի 17-ից սկսած»,- այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը:
ՊՊԾ գնդի տարածքի հարակից տների բնակիչներն Aravot.am-ին տեղեկացրեցին, թե քիչ առաջ ահազանգեցին, որ գնդի տարածքում պայթյուններ են լսվում, տեղ֊տեղ անջատվել է էլեկտրամատակարարումը, բնակիչներից ոմանք էլ ասացին, որ աչքերի ուժեղ մռմռոց են զգում։
«Ինչպե՞ս կարելի է հազարավոր մարդկանց հրավիրել Ազատության հրապարակ ու հայտարարել՝ գիտեք ինչ, ըտեղ լավ երիտասարդներ կա՞ն, որ ուզում են պատասխանատվությունը ստանձնել: Սա ի՞նչ է: Մարդիկ հաշի՞վ են տալիս իրենց, որմարդկանց կյանքերի հետ գործ ունեն, թե՞ չէ»,- ասաց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ նույն կերպ սխալ է համարում նաև երեկ ժողորդին Սարի թաղ ուղղորդելը:
Եվրոպական միության Արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ:
Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը:
ԱՄՆ դեսպանը «խորապես մտահոգված է» այս գիշեր տեղի ունեցածով. «Ազատություն»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` նշելով, որ կբողոքարկի դատարանի որոշումը: Փաստաբանն ասաց նաև, որ այսօր Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել. վերջինս մեղադրանքը չի ընդունում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ վերը նշված վայրերում հավաք անցկացնելու իրազեկում չի ներկայացվել և հավաքն անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել, ինչպես նաև նկատի ունենալով, որ առկա է մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող իրական վտանգ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի նշված հատվածներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է:
Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեպանոսյանը։
Հրանտ Բագրատյանը սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման։ Բուժման ընթացքում հուլիսի 29-ին նա գլխի կաթված է ստացել։ Ներկայումս նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում։
Այսօր 14-րդ օրն է, որ իմ գաղափարակից ընկերներ՝ Սասնա Ծռեր խումբը կյանքի գնով շարունակում է դիմադրել, նպատակ և հույս ունենալով մեր ժողովրդի միացմանը բարձրացված ապստամբությանը։
Քիչ առաջ ՊՊԾ գնդի մոտակայքում կրակոցներ հնչեցին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել և ՊՊԾ-ում գտնվող զինված խմբին վերջնաժամկետ էր տվել՝ զենքեր վայր դնել և հանձնվել մինչև ժամը 17:00-ն:
168.am-ի խմբագրություն էր զանգահարել ձերբակալված Անդրիաս Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը՝ ասելով, որ պահանջում է, որպեսզի ամուսնուն հիվանդանոց տեղափոխեն: Տիկին Թարխանյանը նշեց, որ ամուսինը գիշերվանից վատ վիճակում գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում:
Հուլիսի 30-ին Սարի թաղում ոստիկանների հետ հավաքի մասնակիցների բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվել է տեխնիկա:
ՊՊԾ գնդի տարածքում վնասվածք ստացած և հիվանդանոց տեղափոխված Արթուր Մելքոնյանը ներկայացնում է զինված խմբին անդամագրվելու և ՊՊԾ գնդի գրոհի հանգամանքները: