Երևան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մայիսի 6-ին, ժամը 20:17-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 76-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» մակնիշի 34 FO 955 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ս. Մ.) և «Volkswagen Golf» մակնիշի 35 PL 866 պետհամարանիշներով (վարորդ՝ 1958 թ. ծնված Ն. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1988 թ. ծնված Ս. Մ.-ը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և շտապօգնության մեքենային մոտեցրել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1954 թ. ծնված Ռ. Բ.-ին. վերջինս և «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս