Արթիկի Աբովյան փողոցում կնոջ դի է հայտնաբերվել. shamshyan.com
«Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին այսօր, ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի 5ա հասցեում գտնվող «Տոտմա» խանութի դիմաց կնոջ դի կա։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի 26 տան բնակչուհի Աիդա Հովակյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։