Բաժիններ՝

Հնգյակից 2-ի անցանկալի վախճանի պատճառը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է. ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ

Մայիսի 3-ին Մեծամորցի ընտանիքի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից 2 նորածնի մահվան պատճառը պատճառը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է։

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս մասին ասել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը։

«Բազմաթիվ բարդություններ են առաջանում, որոնք սպասելի են և, ցավոք, հաճախ հնարավոր չէ կանխարգելել կամ իրավիճակից փրկել»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր մահացել է հնգյակի ամենափոքր քաշով աղջիկը, որը ծնվել էր 600 գրամ կշռով: Երեկ «Էրեբունի» ԲԿ-ում մահացել էր աղջիկներից մեկը։

Նախարարությունից հայտնում են, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվոր տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող երկու աղջկա վիճակը` կայուն ծանր։ Աղջիկները շնչում են առանց արհեստական շնչառական սարքի, նրանց միացված է CPAP համակարգ։ Մասնագետների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները փոքրիկների վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս