Որ դեպքում ավանդատուի փոխարեն կարող են փոխհատուցում ստանալ ժառանգները. Dialogue.am
Dialogue.am-ի «Սոցիալական իրավունքը» շարունակում է ընթերողներին հիշեցնել իրենց արտոնությունների և իրավունքների մասին: Հերթական հրապարակումն ենք պատրաստել այս անգամ ԽՍՀՄ խնայբանկի ավանդների փոխհատուցման արտոնությունների վերաբերյալ:
«Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017-ին ևս շարունակվելու է ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Հիշեցնենք, ավանդաների փոխհատուցումը տրամադրվում է Կառավարության 2006թ. համապատասխան որոշմամբ և տրվում է հետյալ սոցիալական խմբերին՝
- մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց
- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձանց
- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
Հիշեցնենք, նախկինում ավանդի փոխհատուցումը ստանալու առաջին և ամենակարևոր պայմանն այն էր, որ ավանդատուի ընտանիքը պետք է ընդգրկված լիներ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունենար «0»-ից բարձրանապահովության միավոր:2016-ին կառավարության հատուկ որոշմամբ այս պահանջը հանվել է, որի արդյունքում, ավելի շատ քաղաքցիներ հնարավորություն ունեցան ստանալ իրենց փոխհատուցումը: Միայն 2016-ին այս ծրագրով՝ ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատու հանդիսացող շուրջ 8199 ՀՀ քաղաքացի արդեն ստացել է դրամական փոխհատուցում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Dialogue.am-ին փոխանցեցին, որ Հայաստանում հաշվառված է ընդհանուր առմամբ 102 հազար ավանդատու հանդիսացող անձանցից՝ 92 հազարն արդեն իսկ հասցրել է ստանալ իր փոխհատուցումը՝ ՀՀ բյուջեից:
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր տարի պետությունը ի վիճակի է փոխանցել մինչև 8000 քաղաքացու ավանդ:
Ավանդների դիմաց տրվող դրամական փոխհատուցումը դրամական օգնություն է՝ սոցիալապես անապահով և խոցելի խմբերին պատկանող ավանդատուներին, որը հաշվարկվում է «2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով: Այսինքն փոխհատուցման իրավունք ունեցող և հաշվառված յուրաքանչյուր անձ կարող է ինքնուրույն հաշվել իր հասանելիք փոխհատուցման գումարի չափը՝ ստորև ներկայացված սանդղակի հիման վրա.
Ավանդի հաշվարկման կարգը
Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլով) |
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով) |
1000-ից ոչ ավելի | Ավանդի գումարը x 84000 |
1001-ից մինչև 3000 (ներառյալ) | 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 29.4) |
3001-ից մինչև 5000 (ներառյալ) | 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 16.8) |
5001-ից մինչև 10000 (ներառյալ) | 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8) |
10000-ից ավելի | 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 4) |
Եթե ավանդատուն մահացել է...
ՀՀ կառավարության 2006թ. ընդունած որոշման համաձայն՝ եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50%-ը:
Ավանդների փոխհատուցման ընթացքում խնդիրներ են առաջանում հատկապես ժառանգության հետ կապված, բայց որոշմամաբ հստակեցվել է նաև ժառանգորդի իրավունքները.
Ուշադրություն. եթե ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:
Այսինքն, երբ ավանդատուն մինչև մահանալը անձամբ է համապատասխան փաստաթղթերը հանձնել և ավանդի դիմաց փոխհատուցման գումարը արդեն փոխանցվել է «Հայփոստ», բայց ավանդատուն նախքան ավանդի փոխհատուցումը մահացել է, ապա ժառանգը 6 ամիս անց՝ ժառանգությունն ընդունելուց հետո, իրավոասու է ծնողի փոխարեն ստանալ այդ գումարը:
Նույնիսկ, եթե փաստաթղթերը հանձնում է ավանդատուն, բայց մինչև ավանդատուի մահանալը գումարը դեռ «Հայփոստ» չի ուղարկվել, ապա ժառանգորդը այլևս չի կարող ավանդի փոխհատուցման իրավունքից օգտվել: Ստացվում է, որ մահացած ավանդատուի անավանդի փոխհատուցումը վերջինիս զավակներից որևէ մեկը, ով կհամարվի ժառանգորդ, կարող է ստանալ բացառապես ավանդատուի դիմումը գրելուց և «Հայփոստին» գումարը փոխանցվելուց հետո։
Ո՞ւմ դիմել և ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել
Առաջնային էկարևորության ստորև նշված փաստաթղթերը անձի կողմից պետք է ներկայացվի Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին (հաշվառման վայր)
- անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ
- ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին
- ավանդատուի խնայողական գրքույկը եւ դրա պատճենը
- տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» բանկից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում՝ 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին
Անհրաժեշտության դեպքում ներկայացվում է նաև՝
- ամուսնության վկայական կամ տեղեկանք՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնից՝ ամուսնության գրանցման մասին
- ավանդատուի՝ մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները
- ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները
- Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը
Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ: Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան:
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
Dialogue.am