Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի կողմից բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակման պատճառները ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը չգիտի: Այնուամենայնիվ, նրա համոզմամբ, քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը պետք է ապաքաղաքական լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հրայր Թովմասյանը:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 192 շենքից քաղաքացին ինքնասպանություն է գործել նետվելով իր բնակարանի պատշգամբից:
Վաղարշապատում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Հանրապետության նախագահը արդարադատության նախարարին հանձնարարել է նաև վերլուծել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները և ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականի դանակահարության դեպքի առթիվ։
Նրա խոսքով, չվերթի վերականգնումը նպաստում է ուղիղ կապերին, տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում առավել ինտենսիվ համագործակցել։
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։
Առնվազն 11 ուղեւոր է զոհվել Իրանի Աբալի քաղաքում ավտոբուսի շրջվելու հետեւանքով, տուժել է 28 մարդ:
Առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից եւ Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:
Դանակահարության վերաբերյալ կայքի տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անհիմն է համարում ՀՀ նախագահի կողմից Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» քայլն արդարացնելու պատճառով կրթության և գիտության նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանի պաշտոնանկության գործընթացը, որը նախաձեռնել է Անահիտ Բախշյանը:
Նախարարությունը նախազգուշացնում է, որ այդ գերեզմանատները նոր թաղումների համար փակ են։
Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբագցության անդամ Արմեն Սահակյանը Անահիտ Բախշյանի հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տվեց՝ նրան դիմելով «պարոն Բախշյան», «Անո»։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այս արտահայտություները դուր չեկան «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն` մասնակցելու սեպտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին:
Նախ պետք է ճշտվի, թե այդ ո՞ր ծառայություններն են, որ անձնագրեր ու տեղեկանքներ են տալիս այն քաղաքացիներին, որոնք բրյուսելներում և ֆրանսիաներում հանդես են գալիս որպես Ալի Հասանովներ և այլ ադրբեջանցիների անուններով:
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե Հայաստանից քանի՞ մարդ է ԵՄ դիմում՝ քաղաքական ապաստան ստանալու համար, և այլ երկրներից քանի՞ հոգի են Հայաստան դիմել նույն նպատակով:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.50-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 32 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի 90-ամյակի առթիվ հայկական Բուրջ Համուդ ավանում կանգնեցվելու է «Ազդակ» թերթի ցրիչներից Սարգիս Դուդաքյանի արձանը:
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (կողմ՝ 85, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1):
Վաղարշապատում գիշերը հնչած կրակոցներից երկու անձ սպանվել է:
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է աշնանային նստաշրջանի առաձջին քառօրյա նիստը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախպորդ օրը քննարկված հարցերը:
«Հայաստան. հայացք դեպի ապագան» Մոսկվայի հայկական քաղաքագիտական ֆորումը, որը ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեպտեմբերի 7–ին «Պրեզիդենտ-Հոթելում», անդրադարձավ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի առաջիկա 100–ամյա հոբելյանին:
Օրերս կոմպոզիտորներից մեկի որդու հարսանիքին էի հրավիրված, որտեղ ի զարմանս ինձ՝ հնչեց «Ախ բալես, բալես» երգը, որը չեմ հասկանում՝ ո՞ղբ է, լա՞ց է…
Խնջույքին մասնակցել են նախկին «գազավիկները»՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է ամիսներ առաջ իրեն պատկանող շշերի գործարանում ծեծկռտուքը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ավստրիացի Կարել Հոֆստրան տեղեկացրել է, որ 2016 թ. սկսած «Աջակցություն Հայաստանի միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվել է 4 մլն եվրո:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Հայրիվանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը: