ԵՄ-ն Հայաստանին 4 մլն եվրո է տրամադրել միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում ծրագրի շրջանակներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ավստրիացի Կարել Հոֆստրան տեղեկացրել է, որ 2016 թ. սկսած «Աջակցություն Հայաստանի միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվել է 4 մլն եվրո:

Այդ ծրագիրը կավարտվի հաջորդ տարի:

Մինչ այդ, սակայն, նկատենք, որ Հայաստանում արտագաղթը չի դադարում, ընդհակառակը՝ այն գնալով ավելի է խորանում:

Մեկ ուշագրավ փաստ էլ. ԱԺ-ն երեկ քննարկում էր «ՀՀ կառավարության եւ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի միջեւ կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ նախագծի նպատակը միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միջազգային իրավունքի իրավաբանական կարգավիճակ տալն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930