Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Սեպտեմբերի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.10C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.40C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.90C