Թուրքերը եթե մեր էսօրվա երգերը լսեին, չէին կոտորի 15 թվին. Ռուբեն Հախվերդյան. «Առավոտ»

«Օրերս կոմպոզիտորներից մեկի որդու հարսանիքին էի հրավիրված, որտեղ ի զարմանս ինձ՝ հնչեց «Ախ բալես, բալես» երգը, որը չեմ հասկանում՝ ո՞ղբ է, լա՞ց է… Ու եթե այս լացակումած թրքաբարո «երգերը» մեզանում դարձել են գերիշխող, հետևաբար միանշանակ գտնվում ենք թուրքերի մշակույթի մեջ։ Մտածեցի, որ եթե թուրքերը լսեին էս ու մեր օրերում ծնվող «հայկական» երգերը, 15 թվին հաստատ կոտորած չէր լինի…»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը։ նդրադառնալով «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 14-ին կայանալիք իր հեղինակային երեկոյին, որտեղ տարիների ընդմիջումից հետո կհնչեն նաև նոր ստեղծագործություններ, հավաստիացրել է, թե ինքը եղել ու մնում է լավատես.

«Նկատել եք, չէ՞ որ բոլոր երգերս ուղղված են 0-ից մինչև 100 տարեկան ունկնդիրներին, մատչելի են բոլոր խավերին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս