Մասնատել և գողացել էր զբոսայգու շատրվանների դետալները:
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական իր օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն:
Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց:
ՔԿՀ-ներում առկա խնդիրների շարքում դեռևս պահպանվում է նաև կոռուպցիայի արատավոր պրակտիկան: Կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են ոչ միայն մակրո, այլ նաև միկրո մակարդակում:
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ 2016 թվականի հուլիսի վերջերին Սևան համայնքի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ։
2016 թ. հուլիսի 29-30-ը Երևան քաղաքի Սարի թաղում, Խորենացի փողոցում և հարակից տարածքներում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու և ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր անձանց վնասվածքներ պատճառելու ու բռնության կիրառմամբ ոստիկանության բաժիններ տանելու հիմքով հարուցված քրեական գործերը միացվեցին:
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նախաքննական մարմնի կողմից ծանուցագրով հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել, ինչից հետո նրան բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել։
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 0C ցուրտ:
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի կողմից իրականացված հարցման արդյունքում Երեւանի քաղաքացիների մեծ մասը դրական է գնահատել մայրաքաղաքում վերջին 25 տարիներին կատարված փոփոխությունները:
Այս պահին նա գտնվում է Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում։ Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ նա հարցաքննվում է մի քրեական գործի շրջանակով, որը հարուցվել է ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԶԼՄ-ներում ասեկոսեների հրապարակումը համարել է ահաբեկչության տարատեսակներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է The Guardian-ը:
Մանրակրկիտ զննության արդյունքում խաղալիքների մեջից հայտնաբերվել է սպիտակ գույնի B8 գրառմամբ 1380 հաբ»: Պարզվել է, որ առգրավվածը «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` 11,04 գրամ բուպրենորֆինի պարունակությամբ, ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` բուպրենորֆինի 0,2 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափ:
ՌԴ ԱԻ նախարարությունից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 18.23-ին (Երևանի ժամանակով) հրդեհ է բռնկվել Մոսկվայի հյուսիս-արևելյան հատվածում` Ամուրսկայա փողոցի թիվ 1 հասցեում գտնվող պլաստմասե իրերի մոտ 16000 քմ մակերեսով պահեստում:
38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 8.20-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարի-թաղ 2-րդ շարքի թիվ 35 տան մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Չնայած շրջանառվող լուրերին, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախորդի նման կառավարության անդամներին հրահանգել է չհեռանալ հետնամուտքով եւ պատշաճ կերպով պատասխանել լրագրողների հարցերին, երեկ տեղի ունեցած կառավարության նիստից հետո մի շարք նախարարներ հեռացան հետնամուտքով՝ փորձելով զերծ մնալ լրագրողների եւ քաղաքացիների «գրոհներից»։
ՕՀՎ Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ստուգման արդյունքում պարզել են, որ ք.Երևան, Բագրևանդի 98 հասցեում ապրիլի 1-ից գործող «Ռայ» գիշերային ակումբը կազմակերպող տնտեսվարողը հարկային մարմին չի ներկայացրել գործունեության համար օրենքով սահմանված արտոնագիր՝ աշխատելով շրջանառության հարկի դաշտում: Փաստն արձանագրվել է, որի արդյունքում տնտեսվարողը տուգանվել է շուրջ 3 մլն ՀՀ դրամով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 23-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելունպատակով, հետագայում վթարներից խուսափելու համարկհոսանքազրկվեն:
Հարգելի Կարեն Վիլհելմի, Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ուզբեկա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում անասնագոմի տանիքի փայտե կոնստրուկցիաները փլուզվել են, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի թիվ 53 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սեյրան Օհանյանի պատասխանը «Հրապարակ» օրաթերթին` այն վերնագրելով այսպես. «Իսկ ձեր կարծիքն ով է հարցնում»։
Առցանց պատվերի ծառայությունն արդեն հասանելի է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների համար:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ Ամուրսկայա փողոցում սկսել է այրվել պլաստիկից պատրաստված արհեստական ծաղիկների պահեստը: Հրդեհը 500 քառակուսի մետրից սրընթաց հասել է մինչեւ 4000 քառակուսի մետրի, շենքում փլվել է տանիքը: Այրմանը տրվել է բարդության նախավերջին՝ չորրորդ կարգ:
Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ՄԻԳ-29 կործանիչներով օդաչուները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն են։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Սերգո Կարապետյանը որոշել է առայժմ հանգստանալ, ապա զբաղվել իր բիզնեսներով։ Նոր նախարարին ներկայացնելիս վարչապետը փորձել է մեղմել հեռացումի ցավը՝ նշելով, որ «բարձր են գնահատում Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում և համոզված են, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը»։
«Հոգեբանական տեսակետից՝ մտածող և ինտելիգենտ մարդու տպավորություն է թողնում: Նորանշանակ վարչապետն ունի քաղաքական բարձր իմիջ, որը կարող է դրական ազդեցություն ունենալ կառավարության մյուս անդամների վրա»,- ասաց Խունդոյանը: