
«Մտածող և ինտելիգենտ մարդու տպավորություն է թողնում». Հոգեբանը՝ Կարեն Կարապետյանի մասին

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Սամվել Խունդոյանը դրական են համարում ՀՀ կառավարության կադրային փոփոխությունները: «Կառավարության առաջին դեմքերը պետք է իրենց ոլորտից քաջատեղյակ լինեն: Կարծում եմ, այս կադրային փոփոխությունները հենց դրան են միտված: Այս նոր սերունդը, որն արդեն հիմնականում ձևավորվել է ազատական շուկայի շրջանակում, ունակ է բարդ խնդիրներ լուծել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Հոգեբան Սամվել Խունդոյանը իր հերթին կարևորեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կազմակերպչական ունակությունները:
«Հոգեբանական տեսակետից՝ մտածող և ինտելիգենտ մարդու տպավորություն է թողնում: Նորանշանակ վարչապետն ունի քաղաքական բարձր իմիջ, որը կարող է դրական ազդեցություն ունենալ կառավարության մյուս անդամների վրա»,- ասաց Խունդոյանը: