Հետնամուտքով հեռացող նախարարները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած շրջանառվող լուրերին, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախորդի նման կառավարության անդամներին հրահանգել է չհեռանալ հետնամուտքով եւ պատշաճ կերպով պատասխանել լրագրողների հարցերին, երեկ տեղի ունեցած կառավարության նիստից հետո մի շարք նախարարներ հեռացան հետնամուտքով՝ փորձելով զերծ մնալ լրագրողների եւ քաղաքացիների «գրոհներից»։

Չնայած նրանց «փախուստի» փորձերին՝ «Ժողովուրդ»-ը հետամուտ եղավ եւ անձամբ նրանցից ստացավ այս օրերին առավել հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ։ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, թեեւ նախընտրել էր կառավարությունից հեռանալ հետնամուտքով սակայն չհրաժարվեց պատասխանել մեր հարցերին.

– Պարոն Լոքյան, տեղեկություններ կան, որ նորանշանակ վարչապետը կառավարության անդամներին եւս հրահանգել է դուրս գալ կառավարության գլխավոր մուտքից, ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս։

– Չի եղել այդպիսի հրահանգ։ Սա մուտք չի՞: Պարզապես ինձ ավելի հարմար է ոտքով գնալու համար: Ազնվորեն, չի եղել նման հրահանգ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս