Հոկտեմբերի 16-ին ժամը 21:35-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:00-ից մինչև 18:30-ը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Մամարք և Երիցվանք համայնքներում տեղի է ունեցել քամու ուժգնացում:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 13:30-ի դրությամբ Ասկերանի շրջանի Քոսալար կոչվող տեղամասում փրկարարները հայտնաբերել են Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 18 բն. 2 հասցեի բնակիչ 72-ամյա Բ. Ա.-ի դին, որը ս.թ հոկտեմբերի 14-ից համարվում էր անհայտ կորած:
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին՝ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 12-ը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 16-ին այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները: Հայեցակարգի քննարկումից և հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաև ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը:
Հայտնաբերված նյութը սահմանված կարգով հանձնվել է Մեղրիի ոստիկանություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը ափիոնի հումք է:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանխարգելման գործակալության ներկայացուցիչները անցկացրել են Եվրամիության երկրներում առանց կեցության իրավունքի բնակվող Վրաստանի քաղաքացիների վերադարձի մոնիթորինգ:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 09:35-ին Ս. Պ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել, որտեղ պատմել կնոջ հետ հարաբերությունների մասին: Նա ասել է, որ չի ցանկանում այլևս տեսնել իր կնոջը: «Նա իրեն նողակալի է պահել, նա գող է, ոչ թե մարդ։ Նա իմ գրպանից փող է վերցրել։ Ես ափսոսում եմ այդ պրոցեսի համար»,- ասել է նա:
Տավուշի մարզի Իջևան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել թիվ 62 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:
Ուժգին ձյան պատճառով Մցխեթա- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 71-106 կմ հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.30-ին, գտնվելով իր բնակարանում, լսել է կրակոցի ձայներ և նկատել, որ հրացանով կրակում են Լյուքսեմբուրգի փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկից:
Հոկտեմբերի 15-ին ժամը 14:50-ի սահմաններում Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունու շրջանի բնակիչ 1951թ. ծնված Վ.Ա-ի վարած«ՎԱԶ-2106» և Հադրութի շրջանի բնակիչ 1987թ. ծնված Ն.Բ-ի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները։
«Ելք» դաշինքը որոշել է իրականություն դարձնել Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ կարգի հրավիրել Արտաշես Գեղամյանին։ Հոկտեմբերի 18-ին ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ներառված է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
Սա պատահական չէ. Հայաստանը ցորենի առումով ինքնաբավ է շուրջ 50 տոկոսով, իսկ հանրապետությունում սպառվող ցորենի մնացած մասը ներկրվում է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից:
Արարատի մարզի Եղեգնավան համայնքի ղեկավարը հոկտեմբերի 12–ին հաստատել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների 2017 թ. պլանը:
Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոնը. Զվարթնոցում «ասեղ գցելու» տեղ չկար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մեր տեղեկություններով՝ խոսքը վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի մասին է, ով աշխատանքից ազատվել է 2015թ․, սեփական դիմումի համաձայն, պաշտոնական ձեւակերպմամբ՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ։
ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում: Լրացել է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը, եւ շուտով նա վայր կդնի լիազորությունները: Մինչ այդ, սակայն, օրենսդրության համաձայն՝ նա կարող է եւս վեց ամիս՝ մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը, պաշտոնավարել, քանի որ ՍԴ վարույթում երկու գործերով զեկուցող է:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի մոտակայքում «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել:
Այսօր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում կնշվի «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը։ Այստեղ է հավաքվելու «Կենտրոնի» ողջ աշխատակազմը՝ հին ու նոր սերունդներով։
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անակնկալ այց է կատարել Լոռու մարզ։ Այցելել է Վանաձորի մարզադաշտ, «Արտեկ» ճամբար, որը չի գործում, բայց սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է, կիսավեր ճոպանուղի։
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներից մեկի տնօրենը օրերս յուրացրել է հիմնարկին պատկանող մի քանի միլիոն դոլարը եւ ընտանիքով հեռացել երկրից:
Հոկտեմբերի 14-ին Երեւանում ինքնասպանության փորձ կատարած 11-րդ դասարանցի աղջիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչն օգնություն է կանչում, դուռը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինը հասել է անցած 10 տարիների նվազագույն մակարդակին: Ըստ ՀՀ պետական կադաստրի տվյալների՝ ներկայումս Երևանում բնակարանների 1 քմ-ի միջին գինը մոտ է 500 դոլարին:
Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղը թալանելու կասկածանքով ձերբակալված Երեւանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը եղբայրներ են: