
Վթար Հաղարծին գյուղի մոտ. տուժածի վիճակը ծանր է, նրա ինքնությունը չի հաջողվել պարզել

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:11-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի մոտակայքում «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (անձը չի հաջողվել պարզել) դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել է ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։