Բաժիններ՝

Քամու հետևանքով շրջվել է 3 էլ. սյուն, ծառեր են կոտրվել

Հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում գրանցված ուժգին քամու հասցրած վնասներն են.

Տավուշի մարզի Իջևան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել թիվ 62 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջանի ոլորաններում՝ «Հաղարծին» հյուրանոցի մո¬տակայքում, քամուց ծառի ճյուղ է կոտրվել, ընկել երթևեկելի հատվածում և խանգարում է երթևե¬կու¬թյա¬նը.անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել թիվ 63 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Լոռու Մարզի Ստեփանավան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սուրբ Նշան փողոցում այրվում են գազատար խողովակի վրա ընկած էլ. լարեր: Դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով շրջվել է 3 էլ. սյուն (1-ը՝ փայտյա, 2-ը՝ բետոնե) և վնասվել գազատար խողովակը, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մարվել է. այրվել է մոտ 200 գծամետր մալուխ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս