Իգնատի Առաքելյանի անգործության հետևանքը. Ցորենի երկիր Հայաստանը ցորեն է ներկրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ դեմքով դեպի գյուղը շրջված ՀՀ կառավարության գործունեության արդյունքում այս տարի Հայաստանում ավելացել է ցորենի ներկրումը:

«Սա պատահական չէ. Հայաստանը ցորենի առումով ինքնաբավ է շուրջ 50 տոկոսով, իսկ հանրապետությունում սպառվող ցորենի մնացած մասը ներկրվում է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Մինչդեռ Հայաստանը կարող է դառնալ ինքնաբավ երկիր եւ ընդունակ է ռուսական ցորենը տեղականով փոխարինել. ե՛ւ հող ունենք, ե՛ւ սերմացու, ե՛ւ ֆերմերներ, միայն սպառում չունենք, ցորենը «մնում է գյուղացու վրա»:

Բայց այս խնդիրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի լուծում, որովհետեւ ներկրելն ավելի մատչելի է, ավելի հարմար: Ու այդպես գյուղացին հրաժարվում է հող մշակել, ցորեն ցանել՝ համարելով այն ոչ եկամտաբեր: Եւ հետո՝ մեկ էական հանգամանք էլ կա. Հայաստանում տարեցտարի գնալով պակասում է գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը. վերջին չորս տարիներին գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազել է 100 հազարով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս