
Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին՝ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն:
Որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ վատ տեսանելության պատճառով:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 09:35-ին Ս. Պ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են: