
Արցախում հղի կինը վթարի է ենթարկվել

Հոկտեմբերի 15-ին ժամը 14:50-ի սահմաններում Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունու շրջանի բնակիչ 1951թ. ծնված Վ.Ա-ի վարած«ՎԱԶ-2106» և Հադրութի շրջանի բնակիչ 1987թ. ծնված Ն.Բ-ի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր` 25-26 շաբաթական հղիությամբ Հադրութի շրջանի բնակիչ 1991թ. ծնված Ս.Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ: