Տուժողը երևի մտածել է, որ ինքը ցանկացել է հարվածել նրան դանակով և ձեռքերն առաջ է բերել իր ձեռքը պահելու համար, ինքն էլ դանակը միանգամից բարձրացրել ու աջ ձեռքով խփել է նրա աջ ականջին: Ականջը միանգամից կտրվել ու ընկել է նրա ուսին, ու ինքն այն վերցնելով՝ շպրտել է մի կողմ՝ ձյան մեջ:
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը.
ՀՀ ոստիկանության պետ, գեներալլեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Միլիցիայի օրվա առթիվ։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիազորությունները Հայաստանում ընդլայնելու նախագծին: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագիծը նախատեսում է ԿԽՄԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիությունների ծավալի ավելացում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին զինվորական/այլընտրանքային ծառայությունից ազատելու վերաբերյալ, ինչպես նաև դրույթ անձնական տվյալների պաշտպանության մասին:
Ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Բավարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայումս իրավական հարցերով խորհրդատու Հելմութ Փոլդեռին։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հնչող քննադատությանը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։ Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 10 անձ։
Գյումրու ավագանու հերթական նիստը կայացավ կրկին միայն «Բալասանյան» դաշինքի ներկայությամբ: Ինչպես նորընտիր ավագանու անդրանիկ նիստին՝ հոկտեմբերի 10-ին, այնպես էլ այս անգամ՝ նոյեմբերի 10-ին ավագանու նիստից բացակայում էին քաղաքական 3 ուժեր` «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը», սակայն դա չխանգարեց, որ քվորում ապահովվի և քննարկման դրվի օրակարգային 46 հարց։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Հարկադիր աշխատանք, մարդկանց առևտուր, ստրկացում, սեռական ու տնտեսական շահագործում. հետևողական պայքար ընդդեմ թրաֆիքինգի:
Հանել էին խոհանոցի ապակին, մտել ներս և գողացել լվացքի մեքենան:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիվիլնեթ»-ի օպերատոր Սարգիս Խարազյանի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։
Հայաստանում 2016 թվականի օգոստոսին ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ կազմելով 220 հազար 842 դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Երևանում այն կազմել է 198 հազար 751 դրամ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ նոյեմբերի 10-ին ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի գլխավորությամբ գումարվեց «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի նիստ հոկտեմբերի 27-ին Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) «ՆորՏեխ Շին» ՍՊԸ կազմակերպության կողմից պայթեցման միջոցով իրականացրած քանդման աշխատանքների վերաբերյալ:
Որպես անհետ կորած որոնվում է Արտակ Ավետիսյանը։
Լրագրողների հետ հանդիպումն այսօր նախատեսված էր ժամը 14։00-ին ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում է Վահան Շիրխանյանը։ Լրագրողներով նախ ստիպված եղանք առանձին-առանձին դիմում գրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Վ. Պապոյանին։ Վերջինս քննարկելով՝ որոշում կայացրեց Վահան Շիրխանյանին ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեսակցությունը մերժելու մասին։
Մինչև 2016թ. հունվարի 1-ը ավել վճարված կենսաթոշակների գումարները, որոնք պետք է վերականգնվեն ՀՀ պետական բյուջե, կզրոյացվեն: Ըստ 2015 թվականի ընթացքում ձեռնարկած միջոցառումների արդյունքների՝ հայտնաբերվել է կենսաթոշակների 240.6 մլն դրամ ավել վճարված գումար:
Մոսկվայում վատ եղանակային պայաններն ազդել են նաեւ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակների վրա: Մոսկվայից-Երևան թռիչքները գրանցվում են 1-2 ժամ ուշացումներով:
38-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
«Ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնեն, ինչ բեռ իրենք պետք է վերցնեն և կախված նրանից, թե ինչքան են պատրաստ բեռ կամ նախաձեռնություն վերցնել՝ դրանով էլ պայմանավորված կլինի հանրապետական բյուջեի վերաբերմունքը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր համայնքապետ, յուրաքանչյուր ռեգիոնալ կառավարման ներկայացուցիչ պետք է մի բան գիտակցի՝ մենք կանգնելու ենք այն մարդու կողքին, ով առաջին հերթին իր վրա բեռ է վերցնում, նախաձեռնող է, այլ ոչ թե անընդհատ պահանջող և որևէ քայլ չանող:
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին, որով նախատեսվում է մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքներին միանվագ տրամադրել 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ:
Մոսկվայի ժամանակով ժ. 13.30-ի դրությամբ նոյեմբերի 10-ին Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ 8 չվերթ է հետաձգվել առատ տեղումների պատճառով, հայտնում է rusarminfo-ն։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Իշխան Կարապետյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։
«Դիզվառելիքի և պարարտանյութերի սուբսիդավորումն աննպատակ է, օգուտ չի տալիս գյուղատնտեսության զարգացմանը»,- այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ այդ ծրագիրը գյուղատնտեսությունը պահում է այն մակարդակի վրա, որը կա։
Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
«Պարոն Սարգսյան, մենք Ձեզ հետ զրուցել ենք արդար զորակոչի հետ կապված հարցերի մասին, ինչի մասին խոսել եմ նաև Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում: Խնդրում եմ՝ դրան հատուկ ուշադրություն դարձնել»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է սկսել Երևանում ու ՀՀ մարզերում՝ տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման ուղղությամբ: Քաղաքացիներին զանգահարում են ու խնդրում ներկայանալ Ոստիկանության բաժիններ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում նոր հանձնարարական տվեց Արտաքին գործերի նախարարությանը: Վարչապետի խոսքով՝ շաբաթական մեկ օր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում են, թե ինչ պայմաններ ստեղծեն, որպեսզի իրենց համար բարենպաստ պայմաններ լինեն և «թռիչք ապահովեն»:
Թե որքանո՞վ է արդար, որ նվազագույն աշխատավարձ ստացող անձից 1000 դրամ գանձվի այս հիմնադրամի համար, Ա. Ասատրյանը պատասխանեց, որ նվազագույն աշխատավարձ ստացողների մասով բեռը չի կարող ընկնել քաղաքացիների վրա։