Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:
Հունվարի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Երևանում հունվարի 22-ին 8.30 սահմաններում հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցի տնօրեն 44-ամյա Տիգրան Կալմուխյանի դին:
Հունվարի 22-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում, բոտուլիզմ՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ Արուճ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 4 անձ:
Հունվարի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Արման Մ.-ն:
Հունվարի 21-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1979 թ. ծնված Նելլի Ե.-ն, 1987 թ. ծնված Սիմա Չ.-ն և 1986 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն:
Հունվարի 23-24-ին, 25-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան սպասվում է նաև մառախուղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունվարի 21-ին a1plus.am էլեկտրոնային կայքում զետեղված «Դատապարտյալներն ահազանգում են, որ իրենց մահակներով ծեծել են» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի աստիճանական ապաբնակեցման վերջին փուլի ընթացակարգի համաձայն` բնակեցված վերջին խցում պահվող կալանավորված անձինք այլ հարկաբաժիններ տեղափոխվելու ընթացքում չեն ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին և դիմել են ինքնավնասումների:
Երեկ երեկոյան Երևանում հանկարծամահ է եղել հալեպահայ Մոսիկ Սուլուրյանը: Նա Երևանում էր հաստատվել Սիրիայի պատերազմից փախուստ տալուց հետո:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մամուլում նախօրեին տարածված տեղեկությունը տեղում ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:
Հանրապետության տարածքում հունվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Երևան-Գառնի, Արզնի-Նոր Գեղի ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող «Պիոներ» խանութի մոտակայքում «Nissan Altima» մակնիշի 20 TO 807 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը բացակայում է) բախվել է կայանած «Toyota Corolla» մակնիշի 81 CC 118 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Պ. Հ.) ավտոմեքենային, որն էլ` իր առջև կակայանած «Volkswagen Vento» մակնիշի 34 PA 667 պետհամարանիշով (վարորդ` 1989 թ. ծնված Մ. Գ.) ավտոմեքենային:
«Մի օր հարազատներից մեկը կատակեց՝ Գեւոր, որ բան-ման լինի, թռի, Գեւորգս էլ ասաց՝ իմը գնդացիրն է. եթե ինչ-որ բան լինի, հակառակը՝ առաջինը ես եմ գնալու»։
Կոլումբիայում հաջողությամբ ավարտվել է Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանին գերությունից ազատելու գործողությունը:
Հիշե՛ք, եթե Ձեր առաջ կա նպատակ և որոշում` դրան հասնելու, սկսեք շարժվել առաջ, նույնիսկ ամենափոքր քայլերով ընթացեք դեպի դրա իրականացումը։ Ձեռնարկելով առաջին քայլերը` շատ չեք սպասի արդյունքին, այն ակնառու կլինի։ Փոքր հաջողությունները գործի են դնում շարժիչը, ինչն արթնացնում է տաղանդ և նոր փուլի սկիզբ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 22-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ բուք է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մ:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Հունվարի 22-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Գետափնյա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Հունվարի 22-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բորյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բաժանմունքում ժամանակ առ ժամանակ արտասովոր ու անհավանական կանչեր են գրանցվում:
«Սիրելի աղջիկ ունեմ և նա երևի գիտի այդ մասին։ Բայց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անպայման անձամբ կասեմ, քանի որ խոսքերով չեմ արտահայտել իմ զգացմունքները»: