
Ինչ է կատարվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մամուլում նախօրեին տարածված տեղեկությունը տեղում ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:
Տեղեկացնենք, որ երեկ ուշ գիշեր «Նուբարաշեն» ՔԿՀ–ում ինքնավնասված երեք դատապարտյալներին տարել են «Էրեբունի» հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու։ Այս մասին տեղեկացրել էր «Ա1+»-ը: Արմեն Հակոբյանը մեկն է դատապատյալներից, որը վնասել է կոկորդը այն բանից հետո, երբ նրան ցանկացել են տեղափոխել այլ խուց։ « Հիմնարկությունն է ստիպում, որ ես այս քայլին դիմեմ,– ասել է նա,– Ես ցմահ բանտարկյալ չեմ, բայց ինձ ասում են՝ «հելիր հինգերորդ հարկ եւ ցմահների խցում ապրիր»։