Խոշոր ավտովթար «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտ. կան վիրավորներ
Հունվարի 31-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «LADA 112» մակնիշի 90 OS 069 պետհամարանիշով (վարորդ` 1986 թ. ծնված Ա. Ե.) և «Mitsubishi Pajero» մակնիշի 34 CT 953 պետհամարանիշով (վարորդ` 1953 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «LADA 112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա. Պ.-ը (1985 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ և Մալաթիա ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար և միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել սահմանազատում: