
3 հայուհի հավակնում է «Միսս Ռուսաստան-2017» տիտղոսին

Գեղեցկության «Միսս Ռուսաստան-2017» մրցույթը հայտարարել է օնլայն քասթինգ մասնակիցների համար, հայտնում է Rusarminfo-ն։
Ամենագեղեցիկ ռուս աղջկա տիտղոսին հավակնում է 3 հայուհի՝ Վալենտինա Բուգայանը, Վալերիա Ղուկասյանն ու Լաուրա Գրիգորյանը։
Աղջիկները ներկայացնում են տարբեր քաղաքներ՝ 22-ամյա Վալենտինան ներկայացնում է Դոնի Ռոստովը, 21-ամյա Վալերիա Ղուկասյանը Մոսկվայից է, իսկ 20-ամյա Լաուրան՝ Բլագովեշչենսկից։
Գեղեցկության մրցույթի քասթինգի եզրափակիչ փուլում հայտնվելու համար աղջիկներին անհրաժեշտ է հավաքել ձայների առավել շատ քանակություն։
Օնլայն քասթինգին մասնակցում է 120 աղջիկ։