Բաժիններ՝

Ուսանողների 25.5 տոկոսն աշխատում է առանց աշխատանքային պայմանագրի

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից անցկացված հարցմանը մասնակցած ուսանողների 27 տոկոսը մտադիր է թողնել Հայաստանը, թե չգտնի համապատասխան վարձատրությամբ կամ իր մասնագիտությամբ աշխատանք: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հր ավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը:

«Ուսանողները գնահատել են նաև Հայաստանում ցանկալի աշխատավարձով աշխատանք գտնելու իրենց հնարավորությունը, որը տասը միավորանոց գնահատման համակարգում կազմել է 5.2 միավոր, ինչը բավական ցածր միավոր է: Սա վկայում է այն մասին, որ սովորողները ունենալով ձգտում ստանալու բարձր աշխատավարձ, կարծում են, որ ՀՀ-ում իրենց համար ընդունելի աշխատավարձի չափով աշխատանք գտնելը դյուրին չէ»,-ասաց Արման Սարգսյանը:

Ուսանողները նշել են իրենց համար առավել ցանկալի աշխատանքի վարձատրությունը: Նրանց հիմնական մասը` 55.1 տոկոսը, ցանկանում է ստանալ 50 հազարից 250 հազար դրամ, 35.7 տոկոսը` 250 հազարից 500 հազար դրամ, իսկ 7.8 տոկոսը գտնում է, որ պետք է ստանա 500 հազար դրամից ավելի աշխատավարձ:

Վերլուծությունը ցույց  է տվել, որ ուսանողների 29 տոկոսը միաժամանակ նաև աշխատում է: Աշխատելը և միաժամանակ սովորելն այսօր դարձել է կարևոր խնդիր շատ ուսանողների համար: Աշխատող ուսանողների 39.3 տոկոսը նշել է, որ իր աշխատանքը կրում է ժամանակավոր բնույթ, 25.5 տոկոսը նշել է, որ կատարում է հիմնական աշխատանք, բայց առանց աշխատանքային պայմանագրի, 26.9 տոկոսը նշել է, որ կատարում է հիմնական աշխատանք աշխատանքային պայմանագրով և 8.3 տոկոսը նշել է, որ կատարում է կամավոր աշխատանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս