Հարսանիքը կազմակերպվել է հայկական ավանդույթներով, երգչուհի Սոնա Շահգելդյանի «Հարսի շոր» երգի ներքո։ Խնջույքը «Ռեդիսոն բլյու» ռեստորանային համալիրում է եղել, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։
Հոկտեմբերի 6-ից սկսվում է Հայաստանի ոսկե աշունը իր տաք և արևառատ օրերով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի ունեցվածքը աճուրդի է հանվել: Երեկ այն չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով: Հոկտեմբերի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կանցկացվի պարտապանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի կրկնաճուրդը, որոնց արժեքները 10 տոկոսով կնվազեցվեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 88 պատգամավոր:
Արդեն մի քանի տարի շարունակ պետությունը խաբում է Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչներին: Համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը 4–րդ կարգի վթարային է, վերանորոգման ենթակա չէ: Մարզպետարանից գրեթե ամեն տարի խոստանում են Պտղունքում նոր դպրոց կառուցել, տարիներն այդպես էլ միմյանց հետեւից գլորվում են, նոր դպրոցի կառուցման հիմնաքարերը համայնքում այդպես էլ չեն գցվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 03-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ և ժողովրդական ընդվզման նախապատրաստելու առաջին հավաքը:
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Դեմիրճյան փողոցի թիվ 17ա շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարությունը բարեփոխումների անվան տակ կադրային եւ այլ փոփոխություններ է կատարել մաքսային ոլորտում: Բագրատաշենի մաքսակետի օրինակով կարելի է տեսնել, թե դրանք ինչ հետեւանքներ են առաջացրել:
Երեկ հայտնի դարձավ, որ մարզային բուժհաստատությունների ղեկավարները այս հարցով անգամ դիմել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որն էլ իր հերթին նոր հասունացող բողոքի ալիքի մասին տեղեկությունը փոխանցել է վարչապետ Կարեն Կարապետյանին:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի 35 GP 155 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Ն. Ա.-ը և ուղևոր՝ 1995 թ. ծնված Է. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս դեպքերին: Այստեղ, Լաս Վեգասում, հայ համայնքում բոլորը զգաստ վիճակի մեջ են»,- Լաս Վեգասի Սբ. Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը ցնցված է:
Վրաստանի հայ համայնքում լուրեր են շրջում, թե Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ ունի: Մեր այս տեղեկությունը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից չհաստատեցին, բայց միեւնույն ժամանակ նաեւ չհերքեցին:
Բանն այն է, որ սույն թվականի հունիսի 13-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով վերջիններս վիճարկում են քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության: Գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար վաղը ժամը 10:00-ին:
Այնպես չի, որ մենք բացթողումներ, թերություններ չունենք, մենք մեր ամենօրյա աշխատանքում փորձում ենք դրանք վերացնել: Անհամեմատելի է այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում: Ի՞նչ աստիճան պետք է լինի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, Երեւանում, որ մեր ոստիկանները դիմեն նման քայլի:
Պարզվել է, որ 1983 թ. ծնված Կ. Ս.-ը բնակարանի իր ննջասենյակում կատարել է ինքնասպանության փորձ՝ վնասելով ձախ ձեռքի բազկերակները:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ մոտ 290 մլն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բայց հինգ տարի անց ազատ արձակվեց, այդպես էլ չի փոխհատուցել պետությանը հասցված վնասը:
Պետոյանը հյուրատներ, քոթեջներ ունի Սոչի, Անապա, Ադլեր քաղաքներում եւ դրանց շուրջ: Սակայն վերջերս այդ տարածքի «բրատվայի» հետ լուրջ խնդիրներ ունեցավ:
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:
Հետախուզվողը հայտնաբերվել և ՌԴ Ադիգեյի Հանրապետությունից տեղափոխվել է Հայաստան:
ՀՀ ՊՆ N զորամասի ավտոծառայության պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ավտոբենզինի ու դիզվառելիքի յուրացման մեղադրանքով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սառնաղբյուր» Օրվա կարգավորիչ ջրամբարի լվացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Շահումյան փողոցի, Արսենյան փող. 2, 4, 5, 31, Նարեկացի փող. 3, 6, Մոմիկի փող. 2, 4, 6, Սպանդարյան փող. 2 համարների և թիվ 2 դպրոցի ջրամատակարարումը:
Բացահայտումներ ճանապարհներին. անսթափ վարորդներ, թաղանթապատված հողմապակիներ և ավելին:
Շատ եմ սիրում Ֆրունզիկ Մկրտչյանին, ում հիանալի դերասան եմ համարում: Կարծում եմ, որ դերասաններն առանձին ազգություն են:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արﬔնիա» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ﬕջադեպի առնչությամբ կատարվում է նախաքննություն:
«Կիբեռանվտանգության հետ կապված՝ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են համացանցից օգտվելն առավել անվտանգ դարձնելուն: Կանխարգելման նպատակով հիմնականում իրազեկման աշխատանքներ են կատարվում, որ քաղաքացիները տեղյակ լինեն, թե ինչպես օգտվել, ինչ անել հանցագործների զոհ չդառնալու համար»,-ասաց Վահագն Հարությունյանը:
Արդեն 16 տարի է՝ Վերգուշ Մուրադյանի երեխաներն իրենց ընտանիքների հետ Ռուսաստանում են: 16 տարի է տարեց կինն ապրում է երեխաների ու թոռների կարոտով:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի հետևանքով տուժածների թվում հայերի և ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկությունները:
Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը Հայոց ցեղասպանության օրերին նվիրվել է հայ ժողովրդին ծառայելու գործին: Իմանալով հայերի տառապանքների մասին՝ նա գնացել է Մուշ՝ միաժամանակ օգնելով նաև շրջակայքի հայությանը: Խնամել և բժշկել է որբերին, փրկել է բազմաթիվ կանանց և երեխաների կյանքեր: Մանկատուն է հիմնել նաև Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում: