
Բուռն «ճակատի» մանրամասները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ և ժողովրդական ընդվզման նախապատրաստելու առաջին հավաքը:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ժամանակ»-ին հայտնեց. «Համակարգման աշխատանքները առայժմ ես և Թամար Հովհաննիսյանն ենք իրականացնում: 31-ից 20-ն արձագանքել է, երկուսը հարգելի բացակա էին, 17-18 հոգի էր մասնակցում: Եղել է բուռն քննարկում:
Երկու շաբաթից Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի, կհանդիպի՝ կիմանանք իր կարծիքը, Սեյրան Օհանյանը մեկ շաբաթից կլինի, բայց կարծում եմ՝ հանդիպում կլինի, Օսկանյանից տեղեկություն չունեմ, որովհետև ես չեմ վերցրել իր հետ հանդիպման պատասխանատվությունը»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: