Երեմյան կաթնամթերքը Հայաստանում ունի ամենամեծ ֆերման

Հայաստանի շուկայում այսօր կաթնամթերք առաջարկող ընկերությունները շատ են, նրանց կողմից մատուցվող տեսականին՝ ևս։ Այս բազմազանության մեջ հաճախ սպառողը խճճվում է, դժվարանում է ընտրություն կատարել և շատ դեպքերում ընտրում է այնպիսի կաթնամթերք, որը վնասում է ոչ միայն սեփական, այլև ամբողջ ընտանիքի առողջությանը։

Գրագետ, առողջ ապրելակերպի կողմնակից սպառողը վերջին տարիներին հստակ գիտի, թե կաթնամթերքի շուկայում որ ապրանքանիշը պետք է ընտրի, որ որակյալ ու համեղ լինի։ «Երեմյան» ընկերության բարձրակարգ, անվտանգ, գլյուտենից զերծ կաթնամթերքը սպառողին տալիս է այդ հնարավորությունը։

Ընկերությունը յուրահատուկ որևէ բան չի անում իր սպառողներին գոհացնելու համար, պարզապես աշխատում է բարեխիճ և մարդուն դիտարկում՝ որպես բարձրագույն արժեք, որի առողջությունը բարձր է գնահատում։ Այս սկզբունքները պահպանելով՝ շուկա է հանում այնպիսի բարձրորակ կաթ, որի համբավը ոչ միայն ՀՀ-ում է տարածված, այլև Հայաստանի սահմաններից դուրս։

Կարդացեք նաև

«Երեմյան» ընկերությունը տարբեր ոլորտներում իր արժեքավոր ու մնայուն խոսքն արդեն ասել է և շարունակում է ասել։ 2019 թվականից հերթը կաթնամթերքի ոլորտինն էր, որտեղ սահմանեց բարձր սանդղակ՝ իր կաթնամթերքի արտադրության որակով։ 2019 թվականին Վայոց ձորում՝ Ջերմուկում, հիմնվեց ընկերության առաջին տոհմաբուծական ֆերմերային տնտեսությունը։ Սկզբում ընկերությունը կաթնամթերքն արտադրում էր միայն սեփական ռեստորաններին բարձրորակ կաթ մատակարարելու համար, հետո արդեն՝ հայ սպառողների համար։ 2020 թվականի կորոնավիրուսի դժվարին շրջանում, երբ բոլոր ռեստորանները փակվել էին, ընկերությունը կրկին ընտրեց բարդ ճանապարհ՝ դրա մեջ տեսնելով հնարավորություն, և որոշեց բրենդավորել սեփական արտադրության կաթնամթերքը և դուրս բերել շուկա։

Այս ամենը լիարժեք չէր լինի, եթե ընկերությունը չհիմներ նաև կաթնամթերքի միջազգային ստանդարտներին համապատասխան գերժամանակակից գործարան։

2022 թվականին Լոռու մարզի Տաշիր համայնքում ընկերությունը հիմնել է Հայաստանի միակ և ամենամեծ գյուղատնտեսական համալիրը, որն իր տեսակի մեջ եզակի է ամբողջ տարածաշրջանում՝ ապահովել 150 աշխատատեղ։

«Երեմյան» ընկերությունների խմբի մարքետինգի և հաղորդակցության տնօրեն, Գլխավոր տնօրենի տեղակալ և կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը համեստորեն քիչ է խոսում ընկերության արտադրանքի բարձր որակի մասին, քանի որ սպառողն այս մասին ամեն օր է խոսում։

Ուրախությամբ միայն արձանագրում է, որ սպառողի կողմից ընկերության կաթնամթերքը միանգամից ընդունվեց, սիրվեց ու սպառվեց։

«Մեր կաթնամերքն առաջին կաթնամթերքն է, որը պրեմիում դասի է, ստացվում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգի հիման վրա, փակ ցիկլով, բացառապես 100 տոկոսով սեփական ֆերմայից ստացված կաթ է։

Միակն է նաև ՀՀ-ում, որն ունի մանկական կաթի վկայական, կաթի գործարանն էլ ունի FSSC22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում։ Սա «Երեմյան» էկոհամակարգի մոտեցումն է, որը հիմնված է արժեհամակարգի վրա»,- նշում է Լուսինե Երեմյանը։

Կաթնամթերքը, որն ամեն օր հասնում է սպառողին, մեծ ու քրտնաջան աշխատանքի արդյունք է: Մեծ թիմը ոչինչ չի խնայում, որ սպառողը երբեք դժգոհ չմնա կաթի որակից։

«Անշուշտ, ցանկացած լուսավոր պատմության հետևում կան բազում մարտահրավերներ, բայց ինչպես մենք ենք ասում, մեզ համար մարտահրավերը հնարավորություն է»,- հավելում է Լուսինե Երեմյանը։
Ընկերությունն այս մարտահրավերներով հանդերձ՝ պահում է իր խոստումը․ «Անարատ ու անվտանգ արտադրանքը մեր հոգատարությունն ու պատասխանատվությունն է մեր սպառողների նկատմամբ»։

Ըստ այդմ էլ «Երեմյան» ընկերությունը կաթի բացարձակ որակի ստացման գործընթացում վերահսկում է ամբողջական համակարգը՝ սկսած կերարտադրության առաջին քայլից՝ մինչ կաթի մշակման ամբողջական փակ շղթա։ Արտադրված կաթը զերծ է մարդկային կամ արտաքին որևէ այլ ազդեցությունից։
Ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում կթում է ժամում 250 կով։

Նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթման ողջ ընթացքում։ Այնուհետև թարմ և համեղ կաթն ավտոմատացված համակարգով ուղարկվում է սառնարան, անցնում երկու ֆիլտրով, պահվում սահմանված ջերմաստիճանում, այնուհետև կաթի փոխադրման հատուկ մեքենայով տեղափոխվում Երևանում գտնվող գերժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխանող գործարան`պահպանելով որակական հատկանիշները։ Գործարանը Հայաստանում կաթնամթերքի միակ գործարանն է՝ FSSC22000 սերտիֆիկացմամբ։

Փակ շղթայի և սառնարանային համակարգի շնորհիվ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են։ Գործարան հասնելուց հետո թարմ կաթն անմիջապես հայտնվում է գործարանի լաբորատորիայում, անցնում կարևոր փուլեր՝ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեկտիկ հետազոտություններ։

Մասնագետների կողմից վերջնական հաստատումից հետո արդեն պատրաստի արտադրանքները վաճառքի են դուրս գալիս էկոլոգիապես մաքուր և անվտանգ ապակյա տարաներով, որոնք ենթակա են վերամշակման և հետվերադարձի։

Այս ամենով գործընթացը չի ավարտվում․ մեծ ուշադրություն է դարձվում նաև կովերի կերի որակին։

«Սերմից՝ սեղան» հայեցակարգի համատեքստում կովերի համար նախատեսված կերը հատուկ մշակվում է Լոռվա չքնաղ դաշտերում, այնուհետև անասնակերը փաթեթավորվում է՝ օգտագործելով ժամանակակից սիլոսացում, որը թույլ է տալիս այն նույն սննդայնությամբ և թարմությամբ պահել մոտ երկու տարի՝ կովերի համար ապահովելով թարմ և սննդարար կեր։

Ֆերմայի տարածք մուտք գործող յուրաքանչյուր անձ պետք է կրի հատուկ զգեստ, ախտահանի կոշիկները, որպեսզի դրսից բերված որևէ մանրէ ներս չթափանցի։ Ֆերմայի տարածք մուտք գործող ընկերության մեքենաների անիվները ևս ամեն անգամ ախտահանվում են։

Տեսանյութեր

Լրահոս