Բաժիններ՝

Գուժ Մանուկյանը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր ու սերունդների ոգեշնչման աղբյուր. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ՝ գրելով.

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահվան մասին։
Գուժ Մանուկյանը մեծ ավանդ է ունեցել հայկական արվեստի, մասնավորապես՝ թատրոնի և կինոյի զարգացման գործում։

Տասնամյակներ շարունակ նա եղել է արվեստի անփոխարինելի շունչ՝ իր յուրահատուկ խաղով, հզոր կերպարներով և անկրկնելի բեմական ներկայությամբ գերելով հազարավոր հանդիսատեսների սրտերը։

Նա ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր ու սերունդների ոգեշնչման աղբյուր: Անձամբ ինձ համար շատ թանկ է մեր մտերմությունը, մեր անձնական հուշերը, միասին անցած մեր ճանապարհը։

Խորին ցավակցությունս եմ հայտնում Մանուկյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և ամբողջ արվեստասեր հանրությանը։

Նրա վաստակն ու հիշատակը միշտ կենդանի կմնան մեր սրտերում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս